Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հարգելի օգտատերեր,Հայաստանի Համայնքների Միության ֆեյսբուքյան էջի հարգելի այցելուներ,

Հայաստանի Համայնքների Միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆիլմերի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14-35 տարեկան, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2018 թվականի մայիսի 28-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը ներառյալ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ 4 րոպե տևողությամբ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական ֆիլմ: Ֆիլմերը կարող են պատրաստվել ինչպես պրոֆեսիոնալ տեխնիկայով, այնպես էլ սմարթֆոնով։

Ֆիլմի սկզբում պետք է գրվի համայնքի և հեղինակի անունը, ֆիլմի վերնագիրը։ Ֆիլմը պետք է վերաբերվի համայնքային կյանքին, ձեռքբերումներին կամ խնդիրներին, ավագանու կամ համայնքի ղեկավարի գործունեությանը և այլն։

Նամակում նույնպես անհրաժեշտ է նշել վերնագիրը, համայնքի անունը, հեղինակի անուն-ազգանունը, տարիքը, բնակության հասցեն ու կոնտակտային հեռախոսահամարը:

Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ առաջարկ։

Բոլոր աշխատանքները կտեղադրվեն մեր էջում: Մինչ օգոստոսի 1-ը (24:00 Երևանի ժամանակով) Facebook -ի յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել (like) իրեն դուր եկած ֆիլմի համար: Ֆիլմերը կգնահատվեն նաև Միության հանձնաժողովի կողմից։

Մրցույթում հաղթելու է 10 մասնակցի ֆիլմեր` առավելագույն թվով քվե (like) հավաքած և Միության հանձնաժողովի կողմից ընտրված ֆիլմերը:

Մրցանակների քանակը և մրցանակային ֆոնդը կարող են ավելացվել համայնքների և այլ դոնորների աջակցությամբ։

Յուրաքանչյուր մրցանակակրի կտրվի 50 հազար դրամ խրախուսական պարգև։

Հարգելի օգտատերեր, Չմոռանաք հավանել մեր էջը, որպիսի անմիջապես տեղեկանաք մրցույթի ընթացքի մասին, ինչպես նաև առաջինը իմանաք Հայաստանի Համայնքների Միության նորությունները: