Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Սիրելի գյումրեցինե՛ր

Գյումրու քաղաքապետարանը ապրիլի 1-ին՝ ժամը 14:00-ին, բոլորիդ հրավիրում է Խաչքարերի պուրակ, մասնակցելու Սուրբ Զատիկի տոնին նվիրված տոնախմբության, որի շրջանակներում կկազմակերպվի հասարակական կազմակերպությունների, անհատ վարպետների աշխատանքների, զատկական պարագաների, ձևավորված հավկիթների, ակլադիսների (դեկորատիվ տիկնիկներ), խաղալիքների, սրբապատկերների և այլն, ինչպես նաև զատկական քաղցրավենիքների` հացերի, բոքոնների, գաթաների, կուլիչների, փախլավաների ցուցադրություն–վաճաոք:Ցուցադրություններին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք նախապես գրանցվել Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնում՝ զանգահարելով հիշյալ հեռ. 0312 2 22 46

Տարածքում կանցկացվեն նաև՝ հավկիթ կռվեցնելու մրցույթներ, որին մասնակցել ցանկցողների հայտագրումը կկատարվի տեղում/մասնակիցները իրենց հետ բերելու են մարտական ձվեր/, ինչպես նաև հավկիթ գլորողների, ֆռիկ խաղացողների և այլ կատակ մրցույթներ:

Տոնախմբության շրջանակում կնշվի նաև հումորի և ծիծաղի տոնը, Պոլոզ Մուկուչի արձանի մոտ կանցկացվի անեկդոտ պատմողների մրցույթ, որին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք նախապես գրանցվել Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի բաժնում՝ զանգահարելով հիշյալ հեռ. 0312 2 22 46: