Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հայաստանի Համայնքների Միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆոտոմրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2017 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ մինչև 5MB ծավալ ունեցող ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական լուսանկար: Նամակում անհրաժեշտ է նշել լուսանկարի կարճ վերնագիրը և պատկերված համայնքի անունը, հեղինակի անուն- ազգանունը, տարիքը, բնակության հասցեն ու կոնտակտային հեռախոսահամարը: Հոկտեմբերի 25-ին (ոչ ուշ քան 19:00 Երևանի ժամանակով) բոլոր աշխատանքները կտեղադրվեն մեր էջում: Մինչ նոյեմբերի 1 -ը (24:00 Երևանի ժամանակով) Facebook -ի յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել (like) իրեն դուր եկած լուսանկարի համար: Նոյեմբերի 3-ին մեր էջում կտեղադրենք screenshot, որտեղ կերևա քվեարկության արդյունքները և կհայտարարենք հաղթողներին: Մրցույթում հաղթելու է 2 մասնակցի լուսանկար` առավելագույն թվով քվե (like) հավաքած լուսանկար և Միության փորձագիտական հանձնաժողովի կողմից ընտրված լուսանկար: Առավելագույն թվով քվե (like) հավաքած լուսանկարի և հանձնաժողովի հավանությանն արժանացած լուսանկարի հեղինակներից յուրաքանչյուրը կստանա գրքերի հավաքածու: 5 ամենաշատ քվեներ (like) հավաքած մասնակիցները, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականին արժանացած 5 մասնակիցները 2018թ. գարնանը հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ լուսանկարչի ուղեկցությամբ այցելել Հայաստանի մի քան համայնքներ` պատրաստելու համայնքային կյանքի վերաբերյալ ֆոտոշարք:

Մրցույթի մանրամասն պայմաններին ծանոթացե՛ք այստեղ: