Սիրելի գյումրեցինե՛ր,
Հոկտեմբերի 1-ին Գյումրին նշում է քաղաքի օրը, որի շրջանակներում քաղաքի բոլոր հատվածներում այդ օրն անցկացվելու են տարատեսակ միջոցառումներ: Հոկտեմբերի 1-ին բոլորին սիրով հրավիրում ենք միասին տոնելու Գյումրու օրը և մասնակիցը դառնալու անցկացվելիք միջոցառումներին:
Ստորև ներկայացվում է անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցը.
13:00 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՅՐԻԿԻՍ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
(Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, Վարպետաց փողոց 101)
14:00 ՀԱՑԻ ՓԱՌԱՏՈՆ «ԲԱՄԲԻՌ» ՌՈՔ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՄԵՐԳ (Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, Հաղթանակի պողոտա 47)
14:50 «ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱԼԱՏ»-Ի ԲԱՑՈՒՄ (Մատնիշյան փողոց 182)
17:30 ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ (Քըրք Քըրքորյանի ճեմափողոց)
18:00 ՌԵՏՐՈ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՆԻ» ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԵԼՈՒՅԹ ՇԻՐԱԿԻ ԷՍՔԻԶՆԵՐ (Վարդանանց հրապարակ)
13:00 «ԵՐԵԽԱՆԵՐ ԵՎ ԳՈՒՅՆԵՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ (Բագրատունյաց պուրակ)
13:00 ՀԱՄԵՐԳ «ԸՆՏԱՆԻՔ» ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ («Անի» թաղամաս)
19:00 ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ, ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ (Վարդանանց հրապարակ)
Եղանակային հնարավոր անակնկալներից խուսափելու համար ՝ հորդորում ենք ձեզ հետ ունենալ անձրևանոցներ: