Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Գյումրու քաղաքապետարանից լրացուցիչ տեղեկացնում են.

«Առդա» բարեգործական ընկերության հետ համատեղ կառուցվող սոցիալական բնակարանների բաշխման 08.08. 2017թ. հանձնաժողովի նիստում կայացվել է որոշում՝ կատարել փոփոխություններ.

●  Երկարացնել դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև սույն թվականի օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00-ն:

●  Մեկ սենյականոց բնակարանների վիճակահանությանը թուլատրել նաև մասնակցել երկրաշարժի հետևանքով անօթևանության կարգավիճակ չունեցող անձանց:

Գյումրու համայնքապետարանը «Առդա» բարեգործական ընկերության հետ համատեղ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի 46/1 հասցեով շենքում իրականացրել է 11 (տասնմեկ) սոցիալական բնակարանների կառուցման ծրագիր, որոնցից 10 (տաս) բնակարանները(մեկ) սենյականոց են, 1 (մեկ) բնակարանը` 3 (երեք) սենյականոց:

Նշված սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու համար շահառուների կարգավիճակը պետք է համապատասխանի ներքոհիշյալ պայմաններին.

• Գյումրի համայնքում հաշվառված և բնակվող:

• Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և մինչ այսօր բնակարանով չապահովված: • Ժամանակավոր կացարանում (տնակ) բնակվող:

• Սեփականության իրավունքով անշարժ գույք չունեցող (ձև 2):

• Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության «0»-ից (զրո) բարձր միավոր ունեցող:

1. Միայնակ կենսաթոշակառուները

2 .Միայն կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքները

3. Հաշմանդամություն ունեցող միայնակ անձինք:

Բնակարանների բաշխումը իրականացվելու է վիճակահանության միջոցով:

Առաջնահերթությունը տրվում է ըստ վերը նշված կարգի (1,2,3)

1 (մեկ) սենյականոց բնակարանները հատկացվում են անժամկետ, օգտագործման իրավունքով և սեփականաշնորհման ենթակա չեն:

Երեք սենյականոց բնակարանը հատկացվելու է նույն պահանջներով 4 (չորս) և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի:

Բնակարանով ապահովելուց հետո տնակների ապամոնտաժումը պարտադիր պայման է:

Շահառուները կարող են տեղում ծանոթանալ վերը նշված հասցեով շենքի բնակարանների պայմաններին:

Դիմումի ձևը կարող եք ստանալ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնից:

Կարող եք դիմել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժին:

Հասցե` Վարդանանց 1

Հեռախոս` (0312) 2 22 41

(0312) 2 22 06