Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

 Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են
Հարգելի քաղաքացիներ. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների սեփականատերերի նկատմամբ, ովքեր 2015թ.-ի գույքահարկի գծով չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները՝ կկիրառվեն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն տույժեր և գումարները կգանձվեն օրենքով սահմանված կարգով:
Տեղեկացնում ենք, որ նախորդ տարիների արդեն իսկ հաշվառված և սահմանված ժամկետում չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են ամբողջությամբ գանձման, որոնց համար վաղեմություն չի կիրառվում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել՝ (0312) 2-22-39 հեռախոսահամարով կամ ներկայանալ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին: