Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

  Այսօր՝ նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, «Նոր Հայաստան» հարային փրկության ճակատ անվանումը կրող խումբը (Ժիրայր Սեֆիլյան, Հմայակ Հովհաննիսյան, Պետրոս Մակեյան, Արմեն Մարտիրոսյան, Գարեգին Չուքասզյան և այլք) Գյումրիում կազմակերպել է հավաք, առանց իրազեկման, որին մասնակցել է մոտ 120 մարդ: Բարեբախտաբար, հավաքի ընթացքում միջադեպեր չեն գրանցվել, սակայն մտահոգիչ է մնում իրազեկման ենթակա հավաքն առանց տեղեկացման անցկացնելու երևույթը, մանավանդ այնպիսի խմբերի և նախաձեռնությունների կողմից, որ իրենց ներկայացնում են հանրային շահի և պաշտպանության կրող: Հույս ունենք, որ նմանատիպ միջոցառումները հետագայում կանցկացվեն օրենքի տառին համապատասխան, խուսափելու համար որևէ միջադեպի հեռանկարից:

Գյումրու քաղաքապետարան