Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

  Գյումրու քաղաքապետարանը նորաստեղծ մանկապատանեկան ժողովրդական նվագարանների համույթի կազմը երգիչներով համալրելու նպատակով կազմակերպում է մրցույթ-ստուգատես։ Լսումներին կարող են մասնակցել ձայնային տվյալներ ունեցող 11 – 18 տարեկան անձինք։
 Մասնակցության համար պետք է ներկայացնել 3 կատարում (2-ը` պարտադիր).
1. Ժողովրդական երգ
2. Աշուղական ստեղծագործություն
3. Հայ կոմպոզիտորի ստեղծագործություն
Հայտերն ընդունվում են մայիսի 13-ից հունիսի 20-ը։
Լսումներին հայտագրվելու և այլ մանրամասներին ծանոթանալու համար դիմել քաղաքապետարանի մշակույթի բաժին աշխատանքային օրերին ժամը 9.00 – 18.00 ։ Հեռախոս՝ 2 – 22 – 46։


Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին