Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Սիրելի գյումրեցիներ, դեկտեմբերի 20-ին, ժամը 18-ին հրավիրում ենք բոլորին Գյումրիի կենտրոնական հրապարակ` միասին վառելու քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Տեղի կունենա նաև համերգային ծրագիր գյումրեցի երգիչ-երգչուհիների, պարային խմբերի, ինչպես նաև Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ: Սպասվում են բազմաթիվ գեղեցիկ անակնկալներ և շքեղ հրավառություն: