Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի գրողների միությունը մշակել և իրականացնում է մեր գրականության դասական և ժամանակակից արժեքների տարածմանն ու գնահատությանը, գրական զարգացման գործընթացի քննությանը, գրական միջազգային կապերին, թարգմանություններին նվիրված բազմազան ծրագրեր:
Մասնավորապես, 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ընթացքի մեջ են եղեռնի զոհ մեր դասական գրողների անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն ժողովածուների կազմման և հրատարակման աշխատանքները, ինչը նույնպես կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Նրանք, ովքեր ցանկություն ունեն ֆինանսական նվիրատվությամբ կամ որևէ այլ օժանդակությամբ աջակցել վերոհիշյալ ծրագրերի իրագործմանը, կդառնան ՀԳՄ ԲԱՐԵՐԱՆԵՐԻ ՊԱՏՎՈ ՍՐԱՀԻ ԱՆԴԱՄ:

ՀԳՄ կոնտակտային տվյալները՝
հ/կոդ 00015135
հ/հ 1570001185520100
ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿ ՓԲԸ