Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

 Գյումրիում համերգային դահլիճ կառուցելու նպատակով <<Ֆիլհարմոնիա>> պրոդյուսերական կենտրոնը կազմակերպում է բարեգործական համերգների շարք, որի մեկնարկը տրվելու է Գյումրիից:
Ակցիայի բացումը տեղի կունենա ս/թ հունիսի 21-ին ժամը 14:00-ին Կինոհոկտեմբեր դահլիճում:


1988թ. աղետալի երկրաշարժի հետևանքով մշակույթի մայրաքաղաք Գյումրիում փլվեց ֆիլհարմոնիայի շենքը և մինչ այսօր չի կառուցվել նորը հայտնի սոցիալական, բնակարանային խնդիրների պատճառով: Մինչդեռ Գյումրին, թեկուզև խոնարհված, պահպանում է իր մշակութային ավանդույթները: Այնտեղից են սերվել տաղանդավոր արվեստագետներ՝ Ֆլորա Մարտիրոսյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Վլադիմիր Աբաջյան, Հովհաննես Շիրազ, Ավ. Իսահակյան և այլն: 2013թ. Գյումրին ճանաչվեց ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք: Առավել այսօր, քան երբևէ քաղաքին անհրաժեշտ է մշակութային դարբնոց, որտեղ տաղանդավոր մատաղ սերունդը, երիտասարդությունը ոչ միայն կկարողանան կատարելագործվել, այլ նաև կունենան ժամանցի, իրենց քաղաքացիական ակտիվությունը դրսևորելու հնարավորություն: Այդ նպատակին կարող է ծառայել ֆիլհարմոնիայի նոր շենքը իր համերգային դահլիճով: Գյումրու քաղաքապետարանը և մեր կենտրոնը նախատեսել է կառուցել ֆիլհարմոնիա 1500 տեղանոց դահլիճով, որը իր գույքով և տեխնիկական հագեցվածությամբ կազմում է մոտ 5 միլիոն 50 հազար ԱՄՆ դոլար: Այն սպասարկելու է ոչ միայն Գյումրի քաղաքի բնակչությանը, այլ նաև մոտակա համայնքներին /251,3 հազար մարդ/:
Աղետից հետո դեռևս չապաքինված, բազում խնդիրներ ունեցող գյումրեցու համար այն կդառնա հույս, նոր կյանքի սկիզբ:
Աջակցության համար կարող եք զանգել 055465681 հեռախոսահամարով: