Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

 Հարգելի գյումրեցիներ,
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սույն թվականի մայիսի 5-ին, 6-ին, 7-ին և 8-ին ժամը 17:00-19:00-ը անցկացվելու են` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակին նվիրված մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակից զինվորական ստորաբաժանումների դեպի Վարդանանց հրապարակ տեղաշարժման նախապատրաստական քայլերթեր: Այս կապակցությամբ հայտնում ենք ի գիտություն, որ նշված օրերին և ժամերին երթևեկության համար փակ կլինեն հետևյալ փողոցները և տարածքները`

• Կարսի խճուղու սկզբնամաս,
• Տեր-Գաբրիելյան փող.,
• Ղարիբջանյան խճուղի,
• Լալայան փող.,
• Շահումյան փող.,
• Վարդանանց հրապարակ,
• Հաղթանակի պող.,
• Տիգրանյան փող.,
• Ս. Համբարձումյան փող.,
• Գայի փողոց (այգու հատվածից մինչև հրապարակ):
 Խնդրվում է հիշյալ տարածքների օբյեկտների պատասխանատուներին իրենց աշխատանքային ժամերը հարմարեցնել նշված գրաֆիկին: Նկատի առնելով այն հանգամանքը, որ Շահումյան փողոցը քաղաքի բանուկ հատվածներից է և ծանրաբեռնված է առևտրի և սպասարկման օբյեկտներով` օբյեկտների պատասխանատուներին խնդրվում է չխոչընդոտել շքերթի նախապատրաստական աշխատանքներին:
Միաժամանակ հայտնում ենք, որ նույն տարածքները երթևեկության համար փակ կլինեն նաև մայիսի 9-ին` տոնական շքերթի ժամանակ, ժամը 8:00-13:00-ը: Զորահանդեսի ավարտից հետո տեղի կունենա պսակադրության արարողություն Մայր Հայաստան հուշահամալիրում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը:


Գյումրու քաղաքապետարան