Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

  Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Գյումրիում սանիտարական մաքրման միամսյակի շրջանակներում ապրիլի 19-ին հայտարարվում է համաքաղաքային շաբաթօրյակ: Սանիտարական մաքրման աշխատանքներն ընդգրկելու են սպորտդպրոցների, նախակրթարանների, գրադարանների, ԲՈՒՀ-երի և այլ ուսումնական հաստատությունների մերձակա տարածքներ, այգիներ և քաղաքի տարբեր հատվածներ: Կանաչապատման նպատակով քաղաքապետարանը ձեռք է բերել ծառեր, թփեր և սածիլներ, որոնք տրամադրվելու են ինչպես կազմակերպությունների, համատիրությունների և հիմնարկ-ձեռնակրկությունների, այնպես էլ` անհատների: Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Գյումրու քաղաքապետարան յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9-ից 18-ը: