Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Համագործակցության առաջարկ երիտասարդությանը «Սալոնիկը՝ 2014 թ.-ի Եվրոպայի երիտասարդության մայրաքաղաք» հռչակվելու ծրագրի շրջանակներում

EYC2014TOTWINCITIES

 Սալոնիկ քաղաքն արժանացել է 2014թ.-ի «Եվրոպայի երիտասարդության մայրաքաղաք» պատվավոր կոչմանը, որի նպատակ է խթանել տարբեր երկրների երիտասարդության համագործակցությունը, ինչպես նաև` իրականացնել բարելավումներ նրանց առօրյա կյանքում:
Մեկ տարվա ընթացքում իրականացվելու է մշակութային, սոցիալական, քաղաքական, տնտեսական, սպորտային և ակադեմիական ոլորտների մի շարք միջոցառումներ:

Մոտակա ամիսների միջազգային միջոցառումներն են՝ 

 1.  «Քաղաքագետ ուսանողների միջազգային ասոցիացիա» համաշխարհային գիտաժողով (մարտ 31-ապրիլի 5, 2014թ.)
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքը՝ www.iapssworldcongress2014.org

 2. «Ալեքսանդր Մեծ» 9-րդ միջազգային մարաթոնյան վազք (ապրիլ 6, 2014 թ.)
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքը՝  www.atgm.gr/index.php/en 

 3.  «Եվրոպական երիտասարդական բանակցություններմ 2014» (մայիս 8-11, 2014 թ.)
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքը՝  www.european-youthdialogue.eu