Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն
Ուրբաթ, 08 Նոյեմբեր 2013 15:16

Նոյեմբերի 11-ին ժամը 17-ին Վարդան Աճեմյանի անվ. Պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Ռուսաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, դիրիժոր` Վլադիմիր Սպիվակով: Հաշվի առնելով տեղերի սահմանափակությունը և քաղաքացիների մեծ հետաքրքրությունը համերգին` Գյումրու քաղաքապետարանը հատուկ աշխատանքներ է տանում համերգի ուղիղ հեռարձակման ուղղությամբ: Այդ նպատակով հրավիրվել են մասնագետներ և կատարվում են համապատասխան տեխնիկական աշխատանքներ Խաղաղության պուրակին հարակից էկրանին համերգի ցուցադրումն ուղիղ հեռարձակմամբ ապահովելու համար: Տեղեկացվում է նաև, որ համերգի ժամանակ երթևեկության համար փակ կլինի Սայաթ-Նովա փողոցը և հարակից տարածքները: