ՀՀ ք. Գյումրիում եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի լավագույն էսքիզային նախագծի մրցույթ 1. Ընդհանուր դրույթներ
Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի էսքիզային լավագույն նախագծի բաց մրցույթը անցկացվում է 09.09.2013-27.10.2013` եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու և Օսմանյան կայսրությունում Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը նշելու համար: Մրցույթի հիմնական նպատակն է եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի լավագույն նախագծի ընտրությունը` նրա հետագա իրականացման համար 2014-2015թթ. Գյումրիի Ազատության հրապարակում:
Մրցույթն անցկացվում է 2 փուլով:
I փուլ-հայտերի և նախագծերի ընդունումը հեղինակներից և հեղինակային համույթներից /09.09.2013-27.1.2013/. II փուլ-գործերի ցուցահանդես` հանրային դիտման և քննարկման համար /01.11.2013-03.11.2013/, մրցույթի արդյունքների ամփոփում:
2.Մրցույթի պայմանները
Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի պայմաններին համապատասխան նախագծեր ներկայացրած հեղինակները և հեղինակային համույթները:
Նախագիծը պետք է`
• Առավելագույնս արտացոլի Օսմանյան կայսրությունում հայոց եղեռնի ողբերգությունն ու դրա մասշտաբը:
• Պարունակի գեղարվեստական արժեք, պատմական հավաստիություն, տարածական լուծումներ, գաղափարային միասնություն:
• Հուշարձանի կառուցվածքը պետք է իրենից ներկայացնի Հայաստանի քարտեզը /Արևմտյան Հայաստան և Արևելյան Հայաստան/ և եղեռնի զոհերի հուշարձան:
• Մրցութային էսքիզները պետք է կատարված լինեն էլեկտրոնային ֆորմատում` նկարված համակարգչով կամ թերթից սքան արած:
• Բոլոր մրցութային գործերը պետք է կատարված լինեն որակով և մանրակրկտորեն: Նախագծին կից ներկայացվում է էսքիզի և նրա գաղափարի նկարագրությամբ, մասնակցի տվյալներով՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցեով ու հեռախոսահամարով բացատրական տեքստ: Ըստ հեղինակի ցանկության ` մրցութային նյութին կարող է կցվել նախագծի կատարման նախահաշիվը: Նախագծերի դիտարկման ընթացքում բացի գեղարվեստական–ճարտարապետական արժանիքներից հաշվի կառնվի նաև ֆինանսական և տեխնոլոգիական իրագործման իրատեսականությունը:
3.Նյութի ներկայացման կարգն ու ժամկետները
Մրցութային նյութերը ներկայացվում են հետևյալ էլեկտրոնային հասցեով`
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Մրցութային աշխատանքների ներկայացման ժամկետներն են 09.09.2013-27.10.2013: 27.10.2013թ.-ից հետո տրամադրված նյութերը մրցույթին չեն ներկայացվում:
4.Արդյունքների ամփոփում և պարգևատրում
Մրցույթի անցկացման ընթացքում կազմակերպվում են հանրային դիտումներ և քննարկումներ:
Մրցույթի հաղթողն իր էսքիզը իրականացնելու հնարավորություն կստանա: Նրան կտրամադրվի համապատասխան ֆինանսավորում, արհեստանոց, կֆինանսավորվեն նրա` Գյումրիում բնակվելու հետ կապված ծախսերը և այլն:ՙ
Բոլոր մասնակիցները կարժանանան խրախուսական մրցանակի:
Բոլոր հարցերով ու առաջարկություններով գրել`
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Հավելված
Նկ.1Կարմիր գույնով նշված են ապագա հուշարձանի տեղակայման վայրերը
Նկ.2 Լուսանկար ապագա հուշարձանի տեղակայման վայրից