Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հանրային քննարկում
Երեքշաբթի, 06 Օգոստոս 2013 12:26

HTML Online Editor Sample

Սիրելի´ համաքաղաքացիներ,

2001թ-ին համայնքի ավագանու որոշմամբ հաստատվել է քաղաքի զինանշանը, իսկ 2011թ-ին՝ քաղաքի դրոշը:

Կարգախոսի և հիմնի ընտրությամբ կամբողջացվեն քաղաքի անհատականացման խորհրդանիշերը:

Կարգախոսը, զինանշանը, դրոշը և հիմնը կարող են ձևավորել քաղաքի որոշակի իմիջ՝ կերպար, որը մարդկանց գիտակցության մեջ կձևավորի ասոցիացիաների որոշակի ամբողջություն և կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

Ձեզ կոչ ենք անում մասնակցել հիմնի և կարգախոսի ընտրության քննարկմանը:

 

Գյումրու օրհներգի ընտրության առաջարկվող գործընթաց

1. <<Գյումրի-Լենինական>> երգի Գյումրու օրհներգի առաջարկվող տարբերակի և այլ տարբերակների քվեարկության կազմակերպում Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

2. Առավելագույն ձայներ ստացած տարբերակի ներկայացում ավագանու հաստատմանը:

 

<<Գյումրի-Լենինական>> երգի՝ Գյումրու օրհներգի առաջարկվող տարբերակ

ԳՅՈՒՄՐԻ-ԼԵՆԻՆԱԿԱՆ


 Խոսք՝ Հովհաննես  Շիրազի
 Երաժշտություն՝ Վլադիլեն Բալյանի 

Կատարումը՝  Ռուբեն Մաթևոսյանի
Հայաստանի աղն ես, Գյումրի,                                                   
Դու խոսքաշեն, սրամիտ,
Ճշմարտության մաղն ես, Գյումրի,
Դու իմաստուն, միամիտ:
            Աղջիկներդ տնարար են,
            Անմահության օրորոց,
            Տղաներդ շինարար են,
            Դու հանճարեղ քարագործ:

  Կրկներգ   Դու իմ Գյումրի-Լենինական դու իմ նոր,
                      Արագածին բազմած արծիվ փառավոր:

բեռնել երգը

 

                      ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆ

      Կոմպոզիտոր

      Ծնվել է 1924թ. ապրիլի 25-ին, Երևանում: Սովորել է Ռ.Մելիքյանի անվան  երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարային ֆակուլտետներում: 1952-54թթ եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61թթ ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65թթ եղել է  Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը և մինչ 1972թ. եղել է տնօրենը: 1981թ-ից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր: Հայաստանի Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը

 

Կարգախոսի ընտրության առաջարկվող գործընթաց

 

1.  Ժյուրիի ընտրություն,

2.  Կարգախոսի ընտրության չափորոշիչների հաստատում,

3.  Մրցույթի հայտարարում

4. Քաղաքապետարանի Էլեկտրոնային հասցեով և նամակներով ստացված կարգախոսի տարբերակների տեղադրում քաղաքապետարանի պաշտոնական կայքում,

5. Կայքում տեղադրված կարգախոսի տարբերակներից ժյուրիի կողմից 7 տարբերակների ընտրություն,

6. Ժյուրիի կողմից ընտրված կարգախոսի 7 տարբերակների քվեարկության կազմակերպում  Գյումրու պաշտոնական կայքում,

7.  Առավելագույն ձայներ ստացած կարգախոսի ներկայացում ավագանու հաստատմանը:

 

        Կարգախոսին ներկայացվող չափորոշիչների տարբերակ

 

      Կարգախոսը պետք է՝

1.     կազմված լինի 4 բառից ոչ ավելի,

2.    բնութագրի քաղաքի ինքնատիպությունը,

3.    արտահայտի զգացմունք,

4.    լինի հեշտ հիշվող և ադապտացվող օտար լեզուների համար: