ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գյումրու քաղաքապետարանը ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի № 660 որոշմամբ հաստատված « Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության » կարգի համաձայն իրականացնում է իրազեկում՝ համաձայնեցման ներկայացված Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1 նրբ. թիվ 50/3 հողամասում կառուցվելիք սպասարկման օբյեկտի նախագծային առաջարկության վերաբերյալ:
Շահագրգիռ անձիք, հասարակական կազմակերպությունները և հասարակության ներկայացուցիչները նախագծային առաջարկություններին կարող են ծանոթանալ քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում և քաղաքապետարանի ինտերնետային կայքում:
Նախագծի վերաբերյալ նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության գրավոր եզրակացությունները ներկայացնել Գյումրու քաղաքապետարան՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը:
Նախագծի հասարակական քննարկումները կկայանա սույն թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 16-ին քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում: