Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայտարարության սույն տեքստը հաստատված է պարզեցված ընթացակարգի հանձնաժողովի
2013  թվականի <<Հուլիս>>  <<12>> -ի թիվ <<1>> որոշմամբ
Պարզեցված ընթացակարգի ծածկագիրը` ԳՔՊԸԱՇՁԲ-25/13
   Պատվիրատուն` <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> ՀԿՀ-ն, որը գտնվում է Վարդանանց հրապարակ 1 հասցեում, հայտարարում է պարզեցված  ընթացակարգ։
   Պարզեցված ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել <<Գյումրի քաղաքի փողոցների երթևեկելի մասում, ասֆալտբետոնե ծածկույթներում առաջացած ճեղքերի բիտումով ճեղքալցման աշխատանքների>> կատարման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
<<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պարզեցված ընթացակարգի հայտեր կարող են ներկայացնել բոլորը, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։
   Պարզեցված ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձիք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
   Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
   Հաղթող մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` <<10>>-րդ օրացուցային  օրը` 22 հուլիսի 2013 թվականի ժամը <<11:30>>-ը։ Ընդ որում փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում  է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար  այդպիսի պահանջ ստանալու օրը։ Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
   Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Պարզեցված ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Վարդանանց հրապարակ 1 հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարությունը հրապարակման օրվանից հաշված  <<10>>-րդ օրացուցային օրվա ժամը <<11:30>>-ը և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
   Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները  ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
   Մասնակիցների որակավորման տվյալների`  ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն  ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։
   Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող՝ Հերմինե Բարսեղյանին
Հեռախոս` /098/ 37-76-55
Էլ.փոստ`- Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Պատվիրատու` <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> ՀԿՀ
Հաստատված է
ԳՔՊԸԱՇՁԲ-25/13 ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հանձնաժողովի
2013  թվականի << Հուլիսի>>  <<12>> -ի թիվ <<1>> որոշմամբ
<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> ՀԿՀ
Հ Ր Ա Վ Ե Ր
<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> ՀԿՀ-ի կարիքների համար` <<Գյումրի քաղաքի փողոցների երթևեկելի մասում, ասֆալտբետոնե ծածկույթներում առաջացած ճեղքերի բիտումով ճեղքալցման աշխատանքների>> կատարման ձեռքբերման նպատակով հայտարարված պարզեցված ընթացակարգի
Հարգելի մասնակից
Նախքան հայտ կազմելը և ներկայացնելը` խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման։
ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ
<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> ՀԿՀ-ի կարիքների համար` <<Գյումրի քաղաքի փողոցների երթևեկելի մասում, ասֆալտբետոնե ծածկույթներում առաջացած ճեղքերի բիտումով ճեղքալցման աշխատանքների>> կատարման ձեռքբերման նպատակով հայտարարված սույն պարզեցված ընթացակարգի հրավերի
ՄԱՍ  I.
1.  Գնման առարկայի բնութագիրը
2. Մասնակցի մասնակցության իրավունքի պահանջները, որակավորման չափանիշները  և դրանց գնահատման կարգը
3. Հրավերի պարզաբանումը և հրավերում փոփոխություն կատարելու կարգը
4. Հայտը ներկայացնելու կարգը
5. Հայտի գործողության ժամկետը, հայտերում փոփոխություն կատարելու և դրանք հետ վերցնելու կարգը
6. Հայտի ապահովումը
7. Հայտերի բացումը
8. Հայտերի գնահատումը, համեմատումը և արդյունքների ամփոփումը
9. Պայմանագրի կնքումը
10. Պայմանագրի ապահովումը
11. Ընթացակարգը չկայացած հայտարարելը
12.Գնման գործընթացի հետ կապված գործողությունները և (կամ) ընդունված որոշումները բողոքարկելու մասնակցի իրավունքը և կարգը
ՄԱՍ  II.  ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ  ՀԱՅՏԸ  ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ  ՀՐԱՀԱՆԳ
1. Ընդհանուր  դրույթներ
2. Ընթացակարգի հայտը
3. Մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմմանը ներկայացվող պահանջները
4. Հայտի գնային առաջարկը
5. Հայտը պատրաստելու կարգը
6. Հավելվածներ 1-9
7. Ցանկ  մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթերի
Սույն հրավերը տրամադրվում է ի լրումն <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> ՀԿՀ-ի ի (այսուհետև` Պատվիրատու)` կարիքների համար` <<Գյումրի քաղաքի փողոցների երթևեկելի մասում, ասֆալտբետոնե ծածկույթներում առաջացած ճեղքերի բիտումով ճեղքալցման աշխատանքների>> կատարման ձեռքբերման նպատակով, <<ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>> ծածկագրով անցկացվող պարզեցված ընթացակարգի (այսուհետև` ընթացակարգ) հայտարարության։
Սույն հրավերը կազմվել է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` Օրենք), Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ  փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված <<Գնումների գործընթացի կազմակերպման>> կարգի (այսուհետև` Կարգ) և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` նաև Մասնակից) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին,  ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։
Հայտեր կարող են ներկայացնել բոլոր անձիք, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։
Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և (կամ) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)  գնումների գործընթացին մասնակցության դեպքերի։
Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։
<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> ՀԿՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեն է` << Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար >>
ՄԱՍ  I
1. Գնման  առարկայի  բնութագիրը
Գնման առարկա է հանդիսանում <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> ՀԿՀ-ի կարիքների համար <<Գյումրի քաղաքի փողոցների երթևեկելի մասում, ասֆալտբետոնե ծածկույթներում առաջացած ճեղքերի բիտումով ճեղքալցման աշխատանքների>> կատարման ձեռքբերումը, որը խմբավորված է մեկ չափաբաժնում.
N Անվանումը
1 Երևանյան խճուղի
Տերյան փողոց
Հաղթանակի պողոտա
Սայաթ-Նովա փողոց
Հայուհու հրապարակ
Խրիմյան Հայրիկ փողոց
Թբիլիսյան խճուղի
Ալեք Մանուկյան փողոց
Տիգրան Մեծ պողոտա
Ղանդիլյան փողոց
Գորկու փողոց
Խաղաղության օղակ
Գ. Նժդեհի փողոց
Գ. Նժդեհի հրապարակ
Վ. Սարգսյան փողոց
Շիրակացի փողոց
Խորենացի փողոց
Ազնավուրի հրապարակ
Շառա-Տալյան փողոց
Օզանյան փողոց
Ղարսի խճուղի
Տեր-Գաբրիելյան փողոց
Ղարիբջանյան փողոց
Նալբանդյան փողոց
Շահումյան փողոց
Լալայան փողոց
Տիգրանյան փողոց
Խանջյան փողոց
Բարոնյան փողոց
Պռոշյան փողոց
<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> ՀԿՀ-ի կարիքների համար <<Գյումրի քաղաքի փողոցների երթևեկելի մասում, ասֆալտբետոնե ծածկույթներում առաջացած ճեղքերի բիտումով ճեղքալցման աշխատանքների>> տեխնիկական բնութագիրը ներկայացված է սույն հրավերի N 1.1 հավելվածում։
*Սույն հրավերով նախատեսված աշխատանքները կատարելու համար պահանջվում են հետևյալ լիցենզիաները.
ըստ  Քաղաքաշինության հետևյալ ոլորտի`
Չափաբաժինների համարները Պահանջվող լիցենզիայի(ների) տեսակը(ները).
1 2
1 <<Տրանսպորտային>>
*եթե կիրառելի է
2.  Մասնակցի մասնակցության իրավունքի պահանջները, որակավորման չափանիշները  և դրանց գնահատման կարգը
2.1 Մասնակիցների՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` <<Մասնակցության իրավունքը>> չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) եթե մասնակիցը հայտով ներկայացրել է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին,
2) բացի հայտարարությունից, Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով մասնակցից, այդ թվում՝ առաջին տեղ զբաղեցրած մասնակցից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել։
2.2 Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձիք`
1) որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ,
2)որոնք ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով,
3)որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,
4) որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Եթե մասնակիցը հայտով ներկայացրել է սույն հրավերի II մասի 2.2.1 կետով նախատեսված գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին։
2.3 Մասնակիցը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`
1)մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը,
2) մասնագիտական փորձառություն,
3) տեխնիկական միջոցներ,
4) ֆինանսական միջոցներ,
5) աշխատանքային ռեսուրսներ։
Ընդ որում մասնակցի`
-<<Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը>> չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) Մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ տեղեկությունները.
Նախկինում կատարված պայմանագրերի
առարկան ծավալը` գումարային արտահայտությամբ
(ՀՀ դրամ) պատվիրատուի և նրա հետ կապ հաստատելու տվյալները
1 2 3
Տարեթիվը` ........... թվական
1.
2.
..
Տարեթիվը` ........... թվական
1.
2.
..
Տարեթիվը` ........... թվական
1.
2.
..
2) Մասնակիցը համարվում է նշված պահանջին բավարարող, եթե հայտով ներկայացնում է պահանջվող տեղեկությունները և հայտարարություն (հավելված 3.1), որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում վերջինս պատշաճ ձևով իրականացրել է գնման առարկա հանդիսացող կամ համանման /նմանատիպ/ աշխատանքների կատարման գործարքներ` նախկինում կատարված պայմանագրեր։ Նմանատիպ են համարվում ճեղքալցման աշխատանքների կատարումը։
- <<Մասնագիտական փորձառություն>> չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1)Մասնակիցը հայտով ներկայացնում է
Ա. հայտարարություն (հավելված 3.2), որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր։
Բ. նախկինում կատարած պայմանագրի պատճենը, իսկ դրա պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձման-ընդունման արձանագրություն և այլն) պատճեն կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը.
Նախկինում կատարված պայմանագիրը /կամ պայմանագրերը/ գնահատվում է /կամ գնահատվում են/ նմանատիպ, եթե դրա /դրանց/ շրջանակներում կատարված աշխատանքների ծավալը /կամ հանրագումարային ծավալը/` գումարային արտահայտությամբ պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից։ Նմանատիպ են համարվում ճեղքալցման աշխատանքների աշխատանքների կատարումը։
2)Մասնակցի որակավորումը այս չափանիշի գծով գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն մասով  նախատեսված պահանջները։
-<<Տեխնիկական միջոցներ>> չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) Մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն (հավելված 3.3) պայմանագրի կատարման համար անհրաժեշտ` սույն հրավերով պահանջվող տեխնիկական միջոցների առկայության մասին` կցելով այն տեխնիկական միջոցների տվյալները, որոնք վերջինս նախատեսում է օգտագործել պայմանագրի կատարման ժամանակ։ Ընդ որում, տեխնիկական միջոցների առկայությունը հիմնավորելու համար Մասնակիցը ներկայացնում է դրանց տեխնիկական անձնագրերի և այդ միջոցների նկատմամբ մասնակցի սեփականության կամ ժամանակավոր օգտա¬գործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճեները։ Տեխնիկական միջոցների վերաբերյալ տվյալները ներկայացվում են հետևյալ ձևով`
N
Տեխնիկական միջոցի անվանումը Տեխնիկական միջոցի մակնիշը, պետհամարանիշը, (եթե առկա է) և արտադրության տարեթիվը Տեխնիկական միջոցի նկատմամբ իրավունքի տեսակը
1
2
2) Մասնակցի որակավորումը այս չափանիշի գծով գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն մասով  նախատեսված պահանջները։
Պայմանագրի կատարման համար պահանջվող տեխնիկական միջոցներն են.
Հ/Հ Տեխնիկական միջոցի անվանումը Տիպը Պահանջվող քանակը
1 Կոմպրեսոր <<ՊՌ-10>> 2
2 Ավտոինքնաթափ <<ԿԱՄԱԶ>> կամ <<ԶԻԼ>> 2
3 Ժամանակավոր ճանապարհային նշաններ
4 Ժամանակավոր ցանկապատ
- <<Ֆինանսական միջոցներ>> չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) Մասնակիցը պետք է որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերով ներկայացնի վարկային գծի տրամադրման մասին բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքած պայմանագիր կամ բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիք: Ընդ որում, վարկային գծի կամ երաշխիքի չափը չպետք է պակաս լինի մասնակցի գնային առաջարկի տասը տոկոսից, իսկ գործողության ժամկետը չպետք է պակաս լինի պայմանագրի ամբողջ ծավալով կատարման վերջնաժամկետից` բացառությամբ պայմանագրով սահմանված երաշխիքային ժամկետի:
Եթե գնումն իրականացվում է Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում, ապա վարկային գիծը կամ երաշխիքը ներկայացվում է միայն տվյալ ժամանակահատվածում գնում կատարելու համար մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկի համար և միակողմանի հաստատված հայտարարություն` տուժանք, որպես հետագայում նախատեսվելիք ֆինանսական միջոցների մասով վարկային գծի կամ երաշխիքի տրամադրման ապահովում: Տուժանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի և տվյալ ժամանակահատվածում գնում կատարելու համար մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկի տարբերության տասը տոկոսից:
2)Մասնակցի որակավորումը այս չափանիշի գծով գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն պարբերությամբ նախատեսված պահանջները։
- <<Աշխատանքային ռեսուրսներ>> չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) Մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն (հավելված 3.4) պայմանագրի կատարման համար սույն հրավերով պահանջվող աշխատանքային ռեսուրսների առկայության մասին` կցելով պայմանագրի կատարման համար Մասնակցի կողմից առաջարկվող աշխատակազմի վերաբերյալ տվյալները` հետևյալ ձևով՝
Հիմնական աշխատակազմում ներառված մասնագետների
Անունը, ազգանունը Որակավորումը աշխատանքային փորձը Գործատուն և նրա հետ կապ հաստատելու տվյալները
Ժամանակահատվածը Գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը
1 2 3 4 5
1.
2.
..
Ընդ որում աշխատանքային ռեսուրսների առկայությունը հիմնավորելու համար Մասնակիցը ներկայացնում է առաջադրված աշխատակազմում ներգրավված մաս-նագետների հաստատած գրավոր համաձայնությունները` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավվելու մասին, ինչպես նաև մասնագետների անձնագրերի և որակավորումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայագիր, հավաստագիր և այլն) պատճեները.
2) Մասնակցի որակավորումը այս չափանիշի գծով գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն մասով նախատեսված պահանջները։
Պայմանագրի կատարման համար պահանջվող աշխատանքային ռեսուրսների նվազագույն պահանջներն են մեկ չափաբաժնի համար`
1. Ասֆալտաբետոնագործ - 4 աշխատակից
2. Կոմպրեսորի սպասարկող  - 2 աշխատակից
3. Բիտումի հալոցքի սպասարկող - 2 աշխատակից
4. Վարորդ – 2 աշխատակից
5. Ինժեներ – 1 աշխատակից
Որակավորման չափանիշներից որևէ մեկին չբավարարելու դեպքում Մասնակցի հայտը մերժվում է։
3.  Հրավերի  պարզաբանումը և հրավերում  փոփոխություն կատարելու   կարգը
3.1 Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Մասնակիցն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել հրավերի պարզաբանում։
Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ պահանջելու հրավերի պարզաբանում։ Հարցումը կատարած Մասնակցին պարզաբանումը տրամադրվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում։
3.2 Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրվան հաջորդող օրը, առանց նշելու հարցումը կատարած Մասնակցի տվյալները։
3.3 Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն բաժնով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից։
3.4 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ։ Փոփոխություն կատարելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու և դրանք տրամադրելու պայմանների մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում (և www.armeps.am կայքում, եթե կիրառելի է)։
3.5 Հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից։ Այդ դեպքում Մասնակիցները պարտավոր են երկարաձգել իրենց ներկայացրած հայտի ապահովման գործողության ժամկետը կամ ներկայացնել հայտի նոր ապահովում։
3.6 Սույն բաժնի համաձայն կատարվող գործողությունների և դրանց արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը։
4.  Հայտը ներկայացնելու կարգը
4.1 Սույն ընթացակարգին մասնակցելու համար Մասնակիցը Պատվիրատուին է ներկայացնում ընթացակարգի հայտ։
Ընթացակարգի հայտը սույն հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է։
Ընթացակարգի հայտերը ներկայացվում են մինչև դրա համար սույն հրավերով սահմանված ժամկետի ավարտը։
Ընթացակարգի հայտերի պատրաստման կարգը նկարագրված է սույն հրավերի II մասում` Պարզեցված ընթացակարգի հայտերը պատրաստելու հրահանգում։
4.2 Ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Պատվիրատուին ոչ ուշ, քան սույն ընթացակարգի հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակվելու պահից հաշված <<10>>րդ օրվա ժամը  11:30-ը,  ք. Գյումրի Վարդանանց հր. 1  հասցեով։  Ընթացակարգի հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղար Հերմինե Բարսեղյանը։ Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը։
Մասնակցի պահանջով Պատվիրատուն տրամադրում է հայտի ընդունման մասին տեղեկանք։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և դրանք` ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են։
4.3 Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված`
ա. սույն հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը /ներառյալ որակավորման չափանիշները հավաստող սույն հրավերով պահանջվող փաստաթղթերը/,
բ. գնային առաջարկ,
գ.  հայտի ապահովում,
դ.* ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ),
ե. էլեկտրոնային փոստի հասցեն,
զ. հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ)։
* նախատեսված չէ սույն հրավերով
5. Հայտի գործողության ժամկետը, հայտերում փոփոխություն կատարելու
և դրանք հետ վերցնելու կարգը
5.1 Օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` հայտը վավեր է մինչև Օրենքին համապատասխան պայմանագրի կնքումը, Մասնակցի կողմից հայտի հետ վերցնելը, հայտի մերժումը կամ ընթացակարգը չկայացած հայտարարվելը։
5.2 Օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` Մասնակիցը, մինչև սույն հրավերի 4.2 կետում նշված` հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը։
5.3 Փաստաթղթային ձևով հայտ ներկայացնելու դեպքում հայտի փոփոխման մասին ծանուցումն ուղարկվում է  սույն հրավերի II մասի` <<Պարզեցված ընթացակարգի հայտը պատրաստելու>> հրահանգի 5.1 կետի պահանջներին համապատասխան կազմված ծրարով` դրա վրա ավելացնելով <<փոփոխում>> բառը։ Հայտը հետ վերցնելու դեպքում Մասնակիցը, մինչև հայտերի բացելը, ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում։
6. Հայտի ապահովումը
6.1 Մասնակիցը հայտով` սույն հրավերով սահմանված կարգով, ներկայացնում է հայտի ապահովում և որոշում է հայտի ապահովման չափը, որը չի կարող պակաս լինել հայտով առաջարկվող գնի երկու տոկոսից։
Հայտի ապահովումը ներկայացվում է Մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի ձևով, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի N 7  հավելվածով։
6.2 Հայտի ապահովումը` տուժանքը, վճարում է մասնակիցը, եթե նա`
1) հայտարարվել է ընտրված Մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.
2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը.
3) հայտերի բացումից հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից։
6.3 Հայտի ապահովման գործողության ժամկետը վավեր է մինչև Օրենքին համապատասխան պայմանագրի կնքումը, Մասնակցի կողմից հայտի հետ վերցնելը, հայտի մերժումը կամ սույն ընթացակարգը չկայացած հայտարարվելը։
7.  Հայտերի բացումը
7.1 Հայտերի բացումը կկատարվի գնահատող հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) բացման նիստում` սույն ընթացակարգի հայտարարությունը տեղեկագրում  հրապարակվելու պահից հաշված <<10>>-րդ օրվա  ժամը 11:30-ին, Ք. Գյումրի Վարդանանց հր. 1 հասցեում։
7.2 Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` հայտերի բացման նիստում հրապարակվում են հայտ ներկայացրած յուրաքանչյուր Մասնակցի անվանումը (անունը), տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` սույն հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ, տեղեկություններ`  բացված յուրաքանչյուր ծրարում սույն հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ, տեղեկություններ` յուրաքանչյուր Մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին, յուրաքանչյուր Մասնակցի առաջարկած գինը` տառերով և թվերով արտահայտված, տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ փոփոխությունների մասին։
7.2.1 Հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։
Եթե հանձնաժողովի անդամը և (կամ) Մասնակիցը հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` նիստի ընթացքում, որը կցվում է սույն կետում նշված արձանագրությանը։
7.2.2 Հանձնաժողովի քարտուղարը հայտերի բացման նիստի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում  հայտերի և դրանց գնահատման թերթիկների երկուական օրինակները փոխանցում է հանձնաժողովի անդամներին։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ`
1) գնահատում է ներկայացված հայտերը.
2) գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկում։
7.2.3 Հայտերը գնահատվում են սույն հրավերով սահմանված կարգով։ Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են։
7.2.4 Ընտրված մասնակիցը որոշվում է` բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ Ընդ որում, հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցներին որոշելիս` գնային առաջարկների համեմատումն իրականացվում է առանց սույն հրավերի 2-րդ մասի 4.2 կետում նշված հարկի գումարի հաշվարկման։
7.2.5 Եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը։ Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով` տվյալ օրվա Կենտրոնական Բանկի սահմանած փոխարժեքով։
7.2.6 Հանձնաժողովի, Պատվիրատուի և Մասնակիցների միջև բանակցություններն արգելվում են, բառությամբ`
1) երբ ընթացակարգին մասնակցել է մեկ մասնակից, որի ներկայացրած հայտը համապատասխանում է հրավերի պահանջներին կամ հայտերի գնահատման արդյունքում հրավերի պահանջներին համապատասխան է գնահատվել միայն մեկ մասնակցի հայտ։ Սույն կետի համաձայն վարվող բանակցությունները կարող են հանգեցնել միայն առաջարկված գնի նվազեցմանը և (կամ) վճարման պայմանների փոփոխությանը.
2)  Օրենքով նախատեսված այլ դեպքերի։
7.2.7 Առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում կամ եթե հրավերին համապատասխանող հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցները՝
1) հաղթողին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում առաջարկված գների նվազեցման նպատակով ոչ գնային պայմանները բավարարող գնահատված բոլոր Մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները).
2) հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարը բավարար գնահատված բոլոր Մասնակիցներին էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին, ընդ որում` սույն կետի համաձայն էլեկտրոնային եղանակով ծանուցման  դեպքում պարտադիր է Մասնակցի կողմից ծանուցման ստացման ավտոմատ եղանակով հետ հաստատումը, իսկ գրավոր տարբերակով ծանուցման դեպքում ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ, կամ Մասնակցին հանձնվում է առձեռն` նշելով վերջինիս կողմից դրա ստացման ամսաթիվը։ Տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք ուղարկողը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով։
3) բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ  աշխատանքային օրը.
4) յուրաքանչյուր Մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակացությունների համար, նախատեսված վերջնաժամկետի ավարտը Մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը.
5) բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ Մասնակիցների ներկայացրած գների, որոնց գինը չի գերազանցում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը, որոշվում և հայտարարվում է ընտրված Մասնակիցը ։
7.3 Գնումները համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գնահատման թերթիկները և կազմում  հայտերի գնահատման արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի անդամները։
7.4. Պայմանագրերը կարող են իրականացվել գործակալության կամ ենթակապալի  պայմանագրեր կնքելու միջոցով։
7.4.1 Գործակալության կամ ենթակապալի  պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ սույն ընթացակարգում հաղթող ճանաչված, սակայն պայմանագիր կնքելուց հրաժարված Մասնակիցը։ Եթե գործակալության կամ ենթակապալի  միջոցով իրականացվում է պայմանագրի ավելի քան քսանհինգ տոկոսը, ապա`
1) Մասնակիցը հայտով ներկայացնում է նաև գործակալության կամ ենթակապալի  պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի` սույն հրավերով նախատեսված փաստաթղթերը (տվյալները).
2) հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ գործակալության կամ ենթակապալի    պայմանագրի կողմ հանդիսացող անձի որակավորումը պետք է համապատասխանի սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրով տվյալ անդամի ստանձնած պարտավորության չափով հրավերով սահմանված որակավորման պահանջներին.
3) պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալի  փոփոխությունն իրականացվում է Պատվիրատուի համաձայնությամբ.
4) Մասնակիցն է պատասխանատվություն կրում գործակալի  կամ ենթակապալի  պարտավորությունների համար։
7.4.2 Մասնակիցները կարող են սույն ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Նման դեպքում`
1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր.
2) հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրով տվյալ անդամի ստանձնած պարտավորության չափով սույն հրավերով սահմանված որակավորման պահանջներին.
3) Մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն.
4) կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ Պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները։
7.5 Մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել հանձնաժողովի նիստերին։ Նրանք կարող են պահանջել հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճեները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում։
8. Հայտերի  գնահատումը,  համեմատումը  և  արդյունքների  ամփոփումը
8.1  Որակավորումը հիմնավորող փաստաթղթերի գնահատման արդյունքում` հանձնաժողովի կողմից անհամապատասխանություն արձանագրվելու (հայտնաբերվելու) դեպքում՝ գնումները համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է Մասնակցին՝ առաջարկելով երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը։ Արձանագրված անհամապատասխանությունը սահմանված ժամկետում`
1) շտկվելու դեպքում Մասնակցի հայտը գնահատվում է բավարար.
2) չշտկվելու դեպքում, հանձնաժողովի որոշմամբ, տվյալ Մասնակցի հայտը մերժվում է։
Հայտերի գնահատումը, համեմատումը և հաղթողների որոշումը իրականացվելու է ըստ առանձին չափաբաժինների։
8.2. Հայտը գնահատվում է բավարար, եթե սույն հարվերի համաձայն ներկայացված տվյալները բավարարում են հրավերով սահմանված պահանջները։
8.3 Մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն հրավերի ընթացակարգի հայտը պատրաստելու հրահանգով նախատեսված պահանջները։
8.4 Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։
8.5 Մասնակիցը, իրեն ներկայացված պահանջների համապատասխանության հիմնավորման նպատակով կարող է ներկայացնել լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր։
Գնումների համակարգողը և (կամ) հանձնաժողովը կարող են ստուգել Մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը։ Եթե Մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա`
1) Սույն գնման գործընթացին տվյալ Մասնակցի մասնակցությունը դադարեցվում է, այդ թվում՝ այդ Մասնակցի հետ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում կնքված բոլոր պայմանագրերը պատվիրատուների կողմից միակողմանիորեն լուծվում են.
2) Մասնակցի տվյալները գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու գործընթաց նախաձեռնելու նպատակով ի հայտ եկած հանգամանքների մասին տեղեկությունները Պատվիրատուի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` դրանց ի հայտ գալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.
3) ի հայտ եկած հանգամանքների մասին տեղեկությունները Պատվիրատուի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն` դրանց ի հայտ գալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում։
8.6. Սույն հրավերի 8.5 կետի կիրառման նպատակով հրավիրվում է հանձնաժողովի արտահերթ նիստ։
8.7. Պայմանագիր կնքվելու, իսկ սույն ընթացակարգի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում այդ հանգամանքը հայտնի դառնալու օրվան հաջորդող օրացուցային օրը հրավիրվում է արդյունքների ամփոփման նիստ, որի ընթացքում հայտարարվում են ընթացակարգի արդյունքները։
8.8 Մինչև պայմանագիր կնքելը, Պատվիրատուն հրապարակում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին։ Այդ մասին կարող է հայտարարվել`
1) արդյունքների ամփոփման նիստում` հանրային իրազեկման միջոցով, որին հրավիրվել են գնումների գործընթացի բոլոր Մասնակիցները.
2) նման հայտարարությունը էլեկտրոնային ձևով կամ ֆաքսով կամ փոստով` պատվիրված նամակով, կարող է ուղարկվել գնումների գործընթացի բոլոր Մասնակիցներին.
3) նման հայտարարությունը տեղադրվում է լիազորված մարմնի, իսկ հնարավորության դեպքում` նաև Պատվիրատուի ինտերնետային կայքում։
8.9 Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա և Պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջև ընկած ժամանակահատվածն է։
*Անգործության ժամկետը սույն ընթացակարգի դեպքում <<5>> օրացուցային օր է։ Անգործության ժամկետը կիրառելի չէ, եթե հայտ է ներկայացրել միայն մեկ Մասնակից, որի հետ կնքվում է պայմանագիր։
Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն կետով նախատեսված անգործության ժամկետում որևէ Մասնակից գնումների բողոքարկման խորհրդում չի բողոքարկում պայմանագիր կնքելու մասին որոշումը։ Մինչև անգործության ժամկետը լրանալը կնքած պայմանագիրն առոչինչ է։
8.10 Ամփոփման նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։
8.11 Եթե հանձնաժողովի անդամը և (կամ) Մասնակիցը ամփոփման նիստի վերաբերյալ ցանկանում է արտահայտել ամփոփման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` նիստի ընթացքում, որը կցվում է սույն մասի 8.10 կետում նշված արձանագրությանը։
9. Պայմանագրի կնքումը
9.1 Պայմանագիր կնքվում է հանձնաժողովի որոշման հիման վրա` Պատվիրատուի կողմից։ Պայմանագիրը կնքվում է գրավոր` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով։
9.2 Ընտրված Մասնակիցը հայտարարվելուն հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում Պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը և պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջը։
9.3 Եթե ընտրված Մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո սույն հրավերի 8.9 կետով նախատեսված անգործության ժամկետի ավարտից  5 օրացուցային օրվա ընթացքում չի ստորագրում պայմանագիրը և սույն հրավերի 10.1 կետով նախատեսված ժամկետում Պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի, **իսկ պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից։
Հայտի ապահովումը` տուժանքը, վճարում է մասնակիցը, եթե նա հայտարարվել է ընտրված Մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից։
9.4 Մինչև սույն հրավերի 9.3 կետով նախատեսված ժամկետի ավարտը, կողմերի համաձայնությամբ, կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, ներառյալ ընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը։
10. Պայմանագրի ապահովումը
10.1 Պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա, այն ստանալու օրվանից հինգ օրացուցային օրվա ընթացքում, ընտրված Մասնակիցը պարտավոր է ներկայացնել պայմանագրի ապահովում։ Ընտրված Մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի ապահովում։
10.2 Պայմանագրի կատարման ապահովման չափը կազմում է պայմանագրի գնի տասը տոկոսը։ Պայմանագրի ապահովումը ներկայացվում է ընտրված Մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի ձևով(Հավելված N 8)։
10.3 ***Պայմանագրով Պատվիրատուի կողմից կանխավճար հատկացվելու պայման նախատեսվելու դեպքում ընտրված Մասնակիցը նախապես Պատվիրատուին է ներկայացնում կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, երաշխիքի ձևով(օրինակելի ձևը ըստ Հավելված N 9-ի)։  Կանխավճարի մարման կարգը սահմանած է պայմանագրի նախագծով։
10.4 Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին պայմանագրի կատարման ավարտից հետո ոչ ուշ, քան հինգ օրացուցային օրվա ընթացքում։
11. Ընթացակարգը չկայացած հայտարարելը
11.1 Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, եթե`
1) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.
2) դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը.
3) ոչ մի հայտ չի ներկայացվել.
4) պայմանագիր չի կնքվում։
11.2. Ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո արգելվում է բացել չբացված հայտերը, որոնք վերադարձվում են Մասնակիցներին։
11.3 Տեղեկագրում հրապարակելու նպատակով, գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում, Պատվիրատուն լիազորված մարմին է ներկայացնում հայտարարություն, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը։
** եթե պայմանագրով նախատեսվում է կանխավճար
12. Գնման գործընթացի հետ կապված գործողությունները և (կամ) ընդունված որոշումները
բողոքարկելու մասնակցի իրավունքը և կարգը
12.1  Յուրաքանչյուր անձ իրավունք ունի բողոքարկելու Պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի և գնումների բողոքարկման խորհրդի գործողությունները (անգործությունը) և որոշումները։
12.2  Գնումների, այդ թվում բողոքարկումների հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանարապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ։
12.3  Յուրաքանչյուր անձ իրավունք ունի  Օրենքի համաձայն`
1) նախքան պայմանագրի կնքումը բողոքարկելու Պատվիրատուի և հանձնաժողովի որոշումները գնումների բողոքարկման խորհրդին` դիմում ներկայացնելով` <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ին աշխատանքային օրերին և ժամերին, ք. Երևան, Կոմիտասի 54/բ, 115 սենյակ հասցեով,
2) դատական կարգով բողոքարկելու գնումների բողոքարկման խորհրդի, Պատվիրատուի և հանձնաժողովի որոշումները։
12.4 Խորհրդին բողոքը ներկայացվում է գրավոր, ստորագրված, դրանում ներառելով`
1) բողոքը ներկայացրած անձի անունը (անվանումը) և հասցեն.
2) Պատվիրատուի անվանումը և հասցեն.
3) բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան.
4) վեճի առարկան և բողոքը ներկայացրած անձի պահանջը.
5) բողոքի փաստացի և իրավական հիմքերը, ապացույցները.
6) բողոքարկման վճարը կատարած լինելը հիմնավորող փաստաթղթի պատճեն, ընդ որում` բողոքարկման վճարի չափը կազմում է երեսուն հազար դրամ, որը պետք է փոխանցվի <<Հայէկոնոմբանկի Արաբկիրի>> մ/ճ, Հ/Հ 163058100971 <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի հաշվեհամարին.
7) այլ անհրաժեշտ տեղեկություններ։
12.5  Եթե բողոքը ներկայացրած անձը բողոքարկում է պայմանագիր կնքելու որոշումը, ապա բողոքը կարող է ներկայացվել միայն սույն մասի 8.9 կետով նախատեսված անգործության ժամանակահատվածում։
12.6 Եթե բողոքը չի բավարարում Օրենքի 48-րդ հոդվածի պահանջներին, ապա գնումների աջակցման կենտրոնը խորհրդի անունից այդ մասին տեղեկացնում է բողոքը ներկայացրած անձին` նրան տալով արձանագրված թերությունները վերացնելու հնգօրյա ժամկետ։
12.7 Բողոքի վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ընթացակարգով, որի համաձայն բողոքը ներկայացրած անձը, Պատվիրատուն և ներգրավված բոլոր կողմերն իրավունք ունենան ներկա գտնվելու խորհրդի նիստերին և ներկայացնելու իրենց տեսակետները։
12.8 Բողոքի վերաբերյալ գրավոր որոշումը, որը ներառում է նաև որոշման հիմնավորումը, ընդունվում և հրապարակվում է բողոքը ստանալու օրվանից ոչ ուշ, քան քսան օրացուցային օրվա ընթացքում։ Խորհրդի որոշումն իրավապարտադիր է։
12.9 Խորհուրդն իրավունք ունի ընդունել հետևյալ որոշումները`
1) որպես միջանկյալ ընթացակարգ` կիրառելու ժամանակավոր միջոցներ, որոնք ուղղված են ներկայացված խախտման վերացմանը կամ առնչվող շահերին հասցվելիք հետագա վնասների կանխմանը, այդ թվում` գնումների ընթացակարգը կամ Պատվիրատուի, հանձնաժողովի կայացրած որևէ որոշման իրականացումը կասեցնելուն ուղղված միջոցներ.
***եթե պայմանագրով նախատեսվում է կանխավճար
2) դադարեցնելու գնումների ընթացակարգի ընթացքում Պատվիրատուի կամ հանձնաժողովի կայացրած առանձին որոշումներ, այդ թվում` սույն մասի 8.9 կետով նախատեսված անգործության ժամանակահատվածում պայմանագիր կնքելու մասին որոշումը.
3) չեղյալ հայտարարելու կնքված պայմանագիրը`
ա. եթե Պատվիրատուն պայմանագիրը կնքել է առանց Օրենքի պահանջների համաձայն պայմանագրի մասին ծանուցում հրապարակելու,
բ. Օրենքի 9-րդ հոդվածի կամ սույն մասի 12.17 կետի պահանջները խախտելու դեպքում, եթե նման խախտումը զրկել է շահագրգիռ մասնակցին նախքան պայմանագրի կնքումն իրավական պաշտպանության միջոցների դիմելու հնարավորությունից, և եթե նման խախտումը համադրված է պետական գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ պահանջների խախտման հետ, և եթե վերջին խախտումն ազդել է պայմանագիր կնքելու շահագրգիռ մասնակցի հնարավորությունների վրա.
4) եթե, սույն մասի 12.6 կետի պահանջներին հակառակ, հանձնաժողովը բոլոր համապատասխան փաստերը քննելուց հետո գտնում է, որ ընդհանուր գերակա շահերը պահանջում են ուժի մեջ թողնել պայմանագիրը, ապա կիրառում է այլընտրանքային պատժամիջոցներ`
ա. պայմանագրի կատարման սահմանափակումը` դրա կատարման ժամկետը կրճատելու միջոցով, և (կամ)
բ. Պատվիրատուի հանդեպ պայմանագրի գնի առավելագույնը 10 տոկոսի չափով տուժանքի կիրառում.
5) բոլոր այն դեպքերում, երբ սույն մասի  3-րդ ենթակետով նախատեսված չեղյալ հայտարարելու պատժամիջոցը չի կարող ունենալ հետադարձ ուժ (քանի որ անհնար է վերացնել կատարված պայմանագրային պարտավորությունները), հանձնաժողովը, ի հավելումն, կիրառում է սույն մասի  կետի 4-րդ ենթակետի <<ա>> մասով նախատեսված պատժամիջոցը.
6) հայտարարելու Պատվիրատուի գնումների ընթացակարգի օրինական կամ ապօրինի լինելու մասին` պայմանագիրը կնքելուց հետո։ Նման որոշումը հիմք է հանդիսանում դատական կարգով ներկայացվելիք վնասի փոխհատուցման հայցի համար.
7) որոշում կայացնելու մասնակցին գնումների գործընթացին մասնակցության իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին։
12.10 Գնումների բողոքարկման խորհրդի կողմից բողոքը բավարարվելու դեպքում Պատվիրատուն պատասխանատվություն է կրում բողոքը ներկայացրած անձին պատճառված և սահմանված կարգով հիմնավորված վնասի հատուցման համար։
12.11 Բողոքի բանավոր քննությունը բաց է հանրության համար և բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում։
12.12 Յուրաքանչյուր անձ, որի շահերը խախտվել են կամ կարող են խախտվել բողոքարկման հիմք ծառայած գործողությունների արդյունքում, իրավունք ունի մասնակցելու բողոքարկման ընթացակարգին` մինչև բողոքի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացնելով համանման բողոք։ Օրենքի 48-րդ հոդվածի համաձայն բողոքարկման ընթացակարգին չմասնակցած անձը զրկվում է գնումների բողոքարկման խորհուրդ համանման բողոք ներկայացնելու իրավունքից։
12.13 Գնումների բողոքարկման խորհրդի որոշումն այն կայացնելու օրվանից` 5 օրացուցային օրվա ընթացքում, հրապարակվում է տեղեկագրում և ուղարկվում է Պատվիրատուին, լիազորված մարմին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին։
12.14 Յուրաքանչյուր անձ, որը շահագրգռված է կոնկրետ գործարքի կնքման հարցում, և որը վնասներ է կրել Պատվիրատուի, հանձնաժողովի կամ գնումների բողոքարկման խորհրդի կողմից կատարած խախտման հետևանքով, իրավունք ունի դատական կարգով պահանջելու վնասների փոխհատուցում։
12.15 Խորհուրդը կայացնում է բողոքը ներկայացրած անձի պահանջած ժամանակավոր միջոցը կիրառելու մասին որոշում, եթե նման միջոցը պատշաճ և անհրաժեշտ է ակնկալվող վնասը մինչև բողոքի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կանխելու համար։
12.16 Խորհուրդը հաշվի է առնում ժամանակավոր միջոցի հնարավոր հետևանքները բոլոր այն շահերի, այդ թվում` հանրային շահի համար, որոնք կրելու են վնասներ, և կարող է կայացնել նման միջոց չկիրառելու մասին որոշում, եթե դրա բացասական հետևանքները կարող են գերազանցել օգուտը։ Ժամանակավոր միջոց չկիրառելու մասին որոշումը չի կարող ազդել նման միջոցի դիմած անձի որևէ այլ հայցի վրա։
12.17 Բողոքը ինքնաբերաբար չի կասեցնում պայմանագրի կնքման ընթացակարգը, սակայն մինչև խորհրդի կողմից սույն հրավերի 12.15-րդ կամ 12.16-րդ կետերով նախատեսված որոշման ընդունումը Պատվիրատուն իրավունք չունի պայմանագիր կնքելու։
ՄԱՍ  II
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ   Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ Ի   Հ Ա Յ Տ Ը   Պ Ա Տ Ր Ա Ս Տ Ե Լ ՈՒ
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն հրահանգը նպատակ ունի օժանդակել Մասնակիցներին հայտը պատրաստելիս։
1.2 Նպատակահարմարության դեպքում Մասնակիցը պահանջվող տեղեկությունները կարող է ներկայացնել սույն հրահանգով առաջարկվող ձևերից տարբերվող` այլ ձևերով` պահպանելով պահանջվող վավերապայմանները։
1.3 Հայտերը (ներառվող բոլոր փաստաթղթերը, բացառությամբ սույն հրահանգի 3.2 կետում նշված դեպքերի)  պետք է կազմված լինեն հայերեն։
2. Ընթացակարգի հայտը
2.1  Սույն ընթացակարգին մասնակցելու համար անհրաժեշտ է Պատվիրատուին ներկայացնել հայտ։
Հայտը սույն հրավերով նախատեսված կարգով սույն ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող անձի կողմից նախապատրաստված և Պատվիրատուին ներկայացված գնման առարկայի վերաբերյալ առաջարկն է, որը ներկայացվում է ընթացակարգին մասնակցելու դիմումով` (Հավելված N 1), ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն։
2.2 Մասնակիցները հայտով ներկայացնում են`
2.2.1 <<Մասնակցության իրավունքը>> չափանիշի` սույն հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր տվյալների համապատասխանության, մասին հայտարարություն իր իսկ կողմից հաստատված` ստորագրված և կնքված այն մասին, որ Մասնակիցը`
1) դատական կարգով սնանկ ճանաչված չէ,
2) չունի ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով,
3) որի գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված չի եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,
4) ներառված չի գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում,
5) չունի գերիշխող դիրքի չարաշահում և հակամրցակցային համաձայնություն։
Նշված հայտարարության առաջարկվող ձևը և դրա նկատմամբ առաջադրվող պահանջները ներկայացված են սույն հրավերի N 2 հավելվածում։
Եթե մասնակիցը հայտով ներկայացրել է սույն հրավերի 2.2.1 կետով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին։ Բացի հայտարարությունից, 2.2.1 կետով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով մասնակցից, այդ թվում՝ ընտրված մասնակցից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել։
Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապացուցվել է մասնակցի` գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման դրսևորման փաստը, ապա տվյալ մասնակիցը ներառվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
2.2.2 Հրավերով նախատեսված որակավորման պահանջներին իրենց համապատասխանության մասին իր իսկ կողմից հաստատված` ստորագրված և կնքված հայտարարություն (Հավելված N 3), որ ունի պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`
1) մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը,
2) մասնագիտական փորձառություն,
3) տեխնիկական միջոցներ,
4) ֆինանսական միջոցներ,
5) աշխատանքային ռեսուրսներ
և  պարտավորվում է սույն հրավերով սահմանված կարգով ներկայացնել հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները),
2.2.3 Հավելված N 3.1-ով պահանջվող տեղեկությունները և հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում վերջինս պատշաճ ձևով իրականացրել է գնման առարկա հանդիսացող կամ համանման աշխատանքների կատարման գործարքներ` նախկինում կատարված պայմանագրեր։ Գործարքները համարվում են համանման (նմանատիպ), եթե դրանք դասվում են  սույն հրավերով նախատեսված` համանման համարվող տնտեսական գործունեության նույն խմբերում։ Համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները և դրանց գնահատման կարգը  հետևյալն է __________________________________________/սահմանել սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության/։
Հրավերով սահմանված՝ համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները տարաբնույթ (երկակի) մեկնաբանելու հնարավորության դեպքում առկա տարբերությունը մեկնաբանվում է ի օգուտ մասնակցի։
Մասնակցի որակավորումը այս չափանիշի գծով գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները։
2.2.4  Հայտարարություն` մասնագիտական փորձառության մասին (Հավելված N 3.2), որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր` կցելով նախկինում կատարած պայմանագրի պատճենը, իսկ դրա պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի սահմանված ժամկետներում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդումնամ արձանագրություն և այն) պատճենը կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը։ Ընդ որում` նախկինում կատարված պայմանագիրը /կամ պայմանագրերը/ գնահատվում է /կամ գնահատվում են/ նմանատիպ, եթե դրա /դրանց/ շրջանակներում կատարված աշխատանքների ծավալը /կամ հանրագումարային ծավալը/` գումարային արտահայտությամբ պակաս չէ սույն ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից։ Մասնակցի որակավորումը այս չափանիշի գծով գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները։
2.2.5 Հայտարարություն (Հավելված N 3.3) պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիակական միջոցների առկայության մասին` կցելով սույն հրավերով պահանջվող այն տեխնիկական միջոցների տվյալները(Հավելված N 5.1),որոնք վերջինս նախատեսում է օգտագործել պայմանագրի կատարման ժամանակ։ Ընդ որում, տեխնիկական միջոցների առկայությունը հիմնավորելու համար Մասնակիցը ներկայացնում է դրանց տեխնիկական անձնագրերի և այդ միջոցների նկատմամբ մասնակցի սեփականության կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճեները։ Մասնակցի որակավորումը այս չափանիշի գծով գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները։
2.2.6  Վարկային գծի տրամադրման մասին բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքած պայմանագիր կամ բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիք: Ընդ որում, վարկային գծի կամ երաշխիքի չափը չպետք է պակաս լինի մասնակցի գնային առաջարկի տասը տոկոսից, իսկ գործողության ժամկետը չպետք է պակաս լինի պայմանագրի ամբողջ ծավալով կատարման վերջնաժամկետից` բացառությամբ պայմանագրով սահմանված երաշխիքային ժամկետի:
Եթե գնումն իրականացվում է օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում, ապա վարկային գիծը կամ երաշխիքը ներկայացվում է միայն տվյալ ժամանակահատվածում գնում կատարելու համար մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկի համար և միակողմանի հաստատված հայտարարություն` տուժանք, որպես հետագայում նախատեսվելիք ֆինանսական միջոցների մասով վարկային գծի կամ երաշխիքի տրամադրման ապահովում: Տուժանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի և տվյալ ժամանակահատվածում գնում կատարելու համար մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկի տարբերության տասը տոկոսից, իսկ գործողության ժամկետը չպետք է պակաս լինի պայմանագրի ամբողջ ծավալով կատարման վերջնաժամկետից` բացառությամբ պայմանագրով սահմանված երաշխիքային ժամկետի:
Մասնակցի որակավորումը այս չափանիշի գծով գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները։
2.2.7 Հայտարարություն (Հավելված N 3.4) պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին, տեղեկանք` կնքվելիք պայմանագրի կատարման համար Մասնակցի կողմից առաջարկվող հիմնական աշխատակազմի մասին (Հավելված N 5.3)։ Ընդ որում աշխատանքային ռեսուրսների առկայությունը հիմնավորելու համար Մասնակիցը ներկայացնում է առաջադրված աշխատակազմում ներգրավված մաս¬նագետների հաստատած գրավոր համաձայնությունների` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավվելու մասին, ինչպես նաև մասնագետների անձնագրերի և որակավորումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայագիր, հավաստագիր և այլն) պատճեները։ Մասնակցի որակավորումը այս չափանիշի գծով գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները։
2.2.8 գնային առաջարկ, որը ներառում է նաև ինքնարժեքի հաշվարկը,  ներկայացվում է ինքնարժեք, շահույթ և անուղղակի հարկեր ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով։ Ինքնարժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում (Հավելված N 4),
2.2.9. հայտի ապահովում`  տուժանքի ձևով  (Հավելված N 7),
2.2.11 Պայմանագրերը  գործակալության կամ ենթակապալի  պայմանագրեր կնքելու միջոցով իրականացվելու դեպքում, անհրաժեշտ է հայտով ներկայացնել սույն հրավերի 1-ին մասի 7.4.1 և 7.4.2 կետերով սահմանված փաստաթղթերը։
****եթե սույն հրավերով նախատեսում է պատվիրատուն
3. Մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմմանը ներկայացվող պահանջները
3.1 Հայտում ներառված բոլոր կնքված փաստաթղթերը պետք է ստորագրված լինեն կնքողի կողմից։
3.2 Հայտում ներառվող` դիպլոմների պատճենները, տրանսպորտային միջոցների, տեխնիկական միջոցների, սարքերի, սարքավորումների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվել են խորհրդային ժամանակաշրջանում կամ հետխորհրդային ժամանակաշրջանում` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից, կարող են կազմված լինել ռուսերեն լեզվով, եթե դրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուժը կորցրած չեն ճանաչվել (համարվել)։
3.3 Հայտում ներառվող բնօրինակ փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց նոտարական կարգով վավերացված օրինակները։
3.4 Սույն հրահանգի բոլոր այն փաստաթղթերը, որոնք ստորագրվում և(կամ) կնքվում են Մասնակցի կողմից, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնք պահանջվել են ստորագրված և(կամ) կնքված լինեն տրամադրողի կողմից` պետք է ստորագրված և(կամ) կնքված լինեն բնօրինակով։
4.   Հայտի   գնային  առաջարկը
4.1 Առաջարկվող գինը  աշխատանքների արժեքից բացի ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը և չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից, որի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով։
4.2 Եթե մասնակիցն ավելացված արժեքի հարկ վճարող է, ապա մասնակցի ներկայացրած գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է տվյալ պայմանագրի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարի չափը։ Ընդ որում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անունից կնքված համաձայնագրերով (պայմանագրերով) նախատեսված դեպքերի մասնակցի (մասնակիցների) գնային առաջարկների գնահատումը և համեմատումն իրականացվում է առանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման։
5. Հայտերը  պատրաստելու  կարգը
5.1 Մասնակիցը հայտը ներկայացնում է սույն հրավերով սահմանված կարգով։
Հայտը փաստաթղթային ձևով ներկայացնելու դեպքում մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձվում է այն ներկայացնողի կողմից։ Ծրարում ներառված փաստաթղթերը կազմվում են բնօրինակից և 2 օրինակ պատճեներից։ Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են <<բնօրինակ>> և <<պատճե>> բառերը։ Ծրարը և հրավերով նախատեսված` մասնակցի կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ)։ Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ։
5.2 Սույն հրահանգի 5.1 կետում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
ա) Պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
բ) պարզեցված ընթացակարգի ծածկագիրը.
գ) <<չբացել մինչև հայտերի բացման նիստը>> բառերը.
դ) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը։
5.3 Սույն հրահանգի 5.1 և 5.2 կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին։
Հավելված 1
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովին
Դ Ի Մ ՈՒ Մ
Պ ա ր զ ե ց վ ա ծ   ը ն թ ա ց ա կ ա ր գ ի ն   մ ա ս ն ա կ ց ե լ ու
հայտնում է, որ ցանկություն   ունի  մասնակցելու
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ>> ՀԿՀ-ի կողմից <<ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>> ծածկագրով հայտարարված պարզեցված ընթացակարգի
հրավերի պահանջներին համապատասխան  ներկայացնում  է հայտը։
-ն հայտնում և հավաստում է, որ իր հիմնադրի կողմից
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս իր հիմնադրին պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը սույն ընթացակարգին բացառվում է, բացառությամբ`
1) պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների,
2) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) մասնակցության դեպքերի։
-ի էլեկտրոնայանին փոստի հասցեն է` <<Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցե>>։
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
___________________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
(ամսաթիվը, ամիսը)          
Հավելված 2
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովին
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Պարզեցված ընթացակարգի հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին
-ն հայտնում և հավաստում է, որ.
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
1) դատական կարգով սնանկ ճանաչված չէ,
2) չունի ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով,
3) <<                        >>-ի գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված չի եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,
4)<<                               >>-ն   ներառված չի գնումների գործընթացին մասնակցելու
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում,
5) բացակայում է գերիշխող դիրքի չարաշահում և հակամրցակցային համաձայնություն,
6) ունի համապատասխան գործունեություն իրականացնելու համար պահանջվող լիցենզիա(ներ)։
___________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
ամսաթիվը, ամիսը)
Հավելված 3
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված  ընթացակարգի գնահատող հանձնաժողովին
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Պարզեցված ընթացակարգի հրավերով նախատեսված որակավորման պահանջներին
համապատասխանության մասին
-ն հայտնում և հավաստում է, որ.
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
ունի պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`
1) մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը,
2) մասնագիտական փորձառություն,
3) տեխնիկական միջոցներ,
4) ֆինանսական միջոցներ,
5) աշխատանքային ռեսուրսներ։
-ն պարտավորվում է <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնել սույն հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները)։
___________________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
(ամսաթիվը, ամիսը)          
Հավելված 3.1
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովին
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Մասնագիտական գործունեության ` պայմանագրով նախատեսված գործունեությանը համապատասխանությունը մասին
Նախկինում կատարված պայմանագրերի
առարկան ծավալը` գումարային արտահայտությամբ
(ՀՀ դրամ) պատվիրատուի և նրա հետ կապ հաստատելու տվյալները
1 2 3
Տարեթիվը` ........... թվական
1.
2.
..
Տարեթիվը` ........... թվական
1.
2.
..
Տարեթիվը` ........... թվական
1.
2.
..
Սույնով                                                                         -ն հայտնում և հավաստում է, որ հայտը
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում վերջինս պատշաճ ձևով իրականացրել է գնման առարկա հանդիսացող կամ համանման աշխատանքների կատարման գործարքներ` նախկինում կատարված պայմանագրեր։
___________________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
(ամսաթիվը, ամիսը)
Հավելված 3.2
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովին
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Մասնագիտական փորձառության մասին
Սույնով                                                                                       -ն հայտնում և հավաստում է, որ
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
պարզեցված ընթացակարգի հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է                                                 որի ընդհանուր
(*համանման (նմանատիպ) պայմանագրի(երի) անվանումը(ները))
արժեքը  կազմել  է  ----- ՀՀ դրամ։
*Ընդ որում համանման /նմանատիպ/ պայմանագրի /կամ պայմանագրերի/ ընդհանուր  ծավալը /կամ հանրագումարային ծավալը/  գումարային արտահայտությամբ պետք է պակաս չլինի սույն գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի  50 տոկոսից։
________________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
(ամսաթիվը, ամիսը)
Հավելված 3.3
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովին
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Տեխնիկական միջոցների մասին
Սույնով       ------------------------------------------------------------------------ն հայտնում և հավաստում է, որ
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
կազմակերպությունն  ունի  կնքվելիք պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և այդ տեխնիկական միջոցներով հնարավոր է ապահովել կնքվելիք գործարքով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումը։
______________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
(ամսաթիվը, ամիսը)          
Հավելված 3.4
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովին
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Աշխատանքային ռեսուրսների մասին
Սույնով       ---------------------------------------------------------------------------------ն հայտարարում և հավաստում է, որ
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
կազմակերպությունն  ունի  կնքվելիք պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսներ  և  այդ աշխատանքնային ռեսուրսներով հնարավոր է ապահովել կնքվելիք գործարքով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումը։
______________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
(ամսաթիվը, ամիսը)
Հավելված 4
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովին
Գ ն ի   ա ռ ա ջ ա ր կ
Ուսումնասիրելով Ձեր կողմից տրամադրված <<ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով պարզեցված ընթացակարգի հրավերը, այդ թվում` կնքվելիք  պայմանագրի նախագիծը,
-ն առաջարկում է   պայմանագիրը կատարել
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)  
հետևյալ գներով.
(ՀՀ դրամ)
Չափա-
բաժինների համարները Աշխատանքի  անվանումը Ինքնարժեքի հաշվարկ Առաջարկված գինը
/տառերով և թվերով/
Ինքնարժեք Շահույթ ԱԱՀ-ն*
1 2 3 4 5 6=3+4+5
1
2
3
...
...
*Եթե մասնակիցն ավելացված արժեքի հարկ վճարող է, ապա տվյալ պայմանագրի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարը նշվում է 5-րդ սյունակում։
___________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
(ամսաթիվը, ամիսը)
Հավելված 5
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովին
“Պատվիրատուի անվանումը” -ին
Կից Ձեզ եմ ներկայացնում _______________-ի` << ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
Ընթացակարգի մասնակցի անվանումը (անունը)
պարզեցված  ընթացակարգին մասնակցելու հրավերով  նախատեսված` որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).
___________________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
(ամսաթիվը, ամիսը)          
Հավելված 5.1
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովին
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Տեխնիկական միջոցների (սարքերի, սարքավորումների) մասին
N
ը/կ Տեխնիկական  միջոցի
(սարքի, սարքավորման տեսակը) Տեխնիկական միջոցի (սարքի, սարքավորման) մակնիշը, պետհամարանիշը (եթե առկա է) և արտադրության տարեթիվը Տեխնիկական միջոցի նկատմամբ իրավունքի տեսակը
- Կից ներկայացնում ենք տեխնիկական միջոցների տեխնիկական անձնագրերի և այդ միջոցների նկատմամբ Մասնակցի սեփականությունը կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճեները։
___________________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
(ամսաթիվը, ամիսը)
Հավելված 5.3
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով
պարզեցված ընթացակարգի գնահատող հանձնաժողովին
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Կնքվելիք պայմանագրի կատարման համար Մասնակցի կողմից առաջարկվող
հիմնական աշխատակազմի մասին
N Հիմնական աշխատակազմում ներառված մասնագետների
Անուն  Ազգանունը Որակավորումը Աշխատանքային փորձը Գործատուն և նրա հետ կապ հաստատելու տվյալները
Ժամանակա-հատվածը Գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը
1 2 3 4 5 6
1.
2.
3.
...
...
Կից ներկայացնում ենք
(հիմնական աշխատակազմում ներգրավված մասնագետների հաստատած գրավոր համաձայնությունները` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավվելու մասին, ինչպես նաև մասնագետների անձնագրերի և որակավորումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայագիր, հավաստագիր և այլն) պատճեները։)
__________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
(ամսաթիվը, ամիսը)
ՑԱՆԿ
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>  ծածկագրով պարզեցված ընթացակարգի մասնակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերի
N
ը/կ Փաստաթղթի անվանումը Հրավերի համապա-տասխան հավելվածը Նշումներ
1 Պարզեցված ընթացակարգին մասնակցելու դիմում Հավելված 1
2 Գործակալության կամ ենթակապալի  առկայության դեպքում` գործակալության կամ ենթակապալի  պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տվյալները)
3 Համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) մասնակցելու դեպքում` համատեղ գործունեության պայմանագիր
4 Հայտարարություն` պարզեցված ընթացակարգի հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին Հավելված 2
5 Հայտարարություն` պարզեցված ընթացակարգի հրավերով նախատեսված որակավորման պահանջներին համապատասխանության մասին Հավելված 3
5.1 Տեղեկանք` Մասնագիտական գործունեության համապատասխանությունը պայմանագրով նախատեսված գործունեության մասին Հավելված 3.1
5.2 Հայտարարություն` Մասնագիտական փորձառության մասին Հավելված 3.2
5.3 Հայտարարություն` Տեխնիկական միջոցների մասին Հավելված 3.3
5.4 Հայտարարություն` Աշխատանքային ռեսուրսների մասին Հավելված 3.4
6 Գնի առաջարկ Հավելված 4
7 Ոչ գնային առաջարկ (տեխնիկական առաջարկ)
(Եթե սույն հրավերով նախատեսում է Պատվիրատուն։)
8 Տուժանքի մասին համաձայնություն Հավելված 7
9 Գրություն` պարզեցված  ընթացակարգին մասնակցելու իրավունքի և հրավերով  նախատեսված` որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերի(տեղեկությունների) Հավելված N 5
10 Տեղեկանք` տեխնիկական միջոցների (սարքերի, սարքավորումների) մասին Հավելված N 5.1
10.1 Կից ներկայացվող համապատասխան փաստաթղթեր
11 Տեղեկանք` կնքվելիք պայմանագրի կատարման համար Մասնակցի կողմից առաջարկվող հիմնական աշխատակազմի մասին Հավելված N 5.3
11.1 Կից ներկայացվող համապատասխան փաստաթղթեր
12 Գործակալության կամ ենթակապալի առկայության դեպքում` հրավերով պահանջված համապատասխան փաստաթղթերը
13 Համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) մասնակցելու դեպքում` համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը `
___________________________________________ _____________
Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը, Անուն Ազգանունը)                                             (ստորագրությունը)
Կ. Տ.
______________________20   թ.
(ամսաթիվը, ամիսը)
Հավելված 6*
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>> ծածկագրով
բաց ընթացակարգի հրավերի
* կիրառվում է շինարարական աշխատանքներ հանդիսացող աշխատանքների գնման դեպքում
ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՊԱԼԱՅԻՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ԿԱՏԱՐՄԱՆ
ՊԵՏԱԿԱՆ  ԳՆՄԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
N << ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>
ք. Երևան <<   >> <<                        >> 20   թ.
<<Պատվիրատուի անվանումը>>-ը, ի դեմս  --------------յանի, որը գործում է <<--------------------------------->> կանոնադրության հիման վրա (այսուհետև` Պատվիրատու), մի կողմից, և <<              >> ----ն, ի դեմս Ընկերության տնօրեն ---------------ի, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետև` Կապալառու), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։
1. Պայմանագրի առարկան
1.1 Կապալառուն պարտավորվում է  սույն պայմանագրով  սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել սույն պայմանագրի N 1 Հավելվածով սահմանված  ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված <<---------------Աշխատանքների անվանումը---------------->> աշխատանքները (այսուհետև` Աշխատանք), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված Աշխատանքը և վարձատրել դրա համար։
1.2 Սույն պայմանագրով նախատեսված Աշխատանքները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարարական նորմերին և կանոններին, Աշխատանքի նախագծին, ինչպես նաև սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող Աշխատանքի ծավալաթերթ-նախահաշվին  համապատասխան։
1.3 Սույն պայմանագրով նախատեսված Աշխատանքները սկսվում են Պայմանագիրը   ուժի մեջ մտնելուց հետո և  կատարման ժամկետը սահմանվում է`  <<30 սեպտեմբերի 2013 թվականը>>։
Սույն պայմանագրով նախատեսված առանձին տեսակի աշխատանքների, փուլերի և ծավալների կատարման ժամկետները որոշվում են կողմերի կողմից համաձայնեցված օրացուցային գրաֆիկով (Հավելված N 2)։
2. Կապալառուի միջոցներով աշխատանքները կատարելը
2.1 Աշխատանքը կատարվում է Կապալառուի ուժերով, նյութերով և միջոցներով։
2.2 Կապալառուն պատասխանատվություն է կրում իր տրամադրած նյութերի և սարքավորումների որակի համար։
3. Կողմերի իրավունքները և պարտականությունները
3.1. Պատվիրատուն իրավունք ունի`
3.1.1 Ցանկացած ժամանակ ստուգել Կապալառուի իրականացրած Աշխատանքի ընթացքը և որակը` առանց միջամտելու վերջինիս գործունեությանը.
3.1.2 Կապալառուի կողմից սույն պայմանագրի 1.3 կետում նշված ժամկետի (ներառյալ օրացուցային գրաֆիկի) խախտման դեպքում իր հայեցողությամբ սահմանել Աշխատանքի կատարման նոր ժամկետ և պահանջել Կապալառուից վճարելու սույն պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը։
3.1.3 Չընդունել Աշխատանքի արդյունքը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթներին, սույն պայմանագրի 1.2 կետով նախատեսված փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում` իր հայեցողությամբ սահմանելով թերությունների անհատույց վերացման ողջամիտ ժամկետ և պահանջել Կապալառուից վճարելու սույն պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը, ինչպես նաև 6.3 կետով նախատեսված տուգանքը։
3.1.4 Միակողմանի լուծել սույն պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե.
ա) Կապալառուն ժամանակին չի սկսում Աշխատանքի կատարումը կամ Աշխատանքը կատարում է այնքան դանդաղ, որ դրա ժամանակին ավարտը  դառնում է ակնհայտ անհնար,
բ) Կապալառուն խախտել է սույն պայմանագրի 1.3 կետում նախատեսված ժամկետը (ներառյալ օրացուցային գրաֆիկը),
գ) Կապալառուի կողմից կատարված Աշխատանքը չի համապատասխանում նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջներին,
դ) Կապալառուի կողմից խախտվել են սույն պայմանագրի 3.1.3 կետով նախատեսված հիմքերով Աշխատանքի թերությունների անհատույց վերացման ողջամիտ ժամկետները.
3.1.5 Աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել  երաշխիքային ժամկետում։
3.1.6 Լիազորել այլ անձի` Աշխատանքի իրականացման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու նպատակով.
3.1.7 Մինչև Պատվիրատուի կողմից Կապալառուի կատարած Աշխատանքի արդյունքն ընդունելը, պահանջել իրեն հանձնելու անավարտ Աշխատանքի արդյունքը` սույն պայմանագիրն օրենքով կամ սույն պայմանագրով նախատեսված հիմքերով դադարեցնելու դեպքում։
3.2. Պատվիրատուն պարտավոր է`
3.2.1 Աշխատանքը կատարելիս` աջակցել Կապալառուին սույն պայմանագրով նախատեսված դեպքերում, ծավալով և կարգով.
3.2.2 Սույն պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով Կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված Աշխատանքը (դրա արդյունքը), իսկ պայմանագրից Աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ Աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքերում` այդ մասին անհապաղ հայտնել Կապալառուին.
3.2.3 Սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կապալառուին տրամադրել Աշխատանքի իրականացման համար համապատասխան տարածք.
3.2.4 Սույն պայմանագրի 1.3 կետով նախատեսված ժամկետում Աշխատանքի արդյունքն ընդունելու դեպքում Կապալառուին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները։
3.3. Կապալառուն իրավունք ունի`
3.3.1 Սույն պայմանագրի 1.3 կետով նախատեսված ժամկետում Աշխատանքի արդյունքը հանձնելու դեպքում Պատվիրատուից պահանջել վճարելու սույն պայմանագրի 5.1 կետով նախատեսված` վճարման ենթակա գումարը։
3.3.2 Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 5.4 կետում նշված ժամկետների խախտման դեպքում Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները և սույն պայմանագրի 6.5 կետով նախատեսված տույժը։
3.4. Կապալառուն պարտավոր է`
3.4.1 Աշխատանքների առնվազն ----- տոկոսը կատարել անձամբ, սույն պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում, իր ուժերով, գործիքներով, մեխանիզմներով, ինչպես նաև անհրաժեշտ նյութերով ու պատշաճ որակով` նախագծին և ծավալաթերթին համապատասխան։
3.4.2 Կատարել Աշխատանքի վերաբերյալ Պատվիրատուի տված ցուցումները, եթե դրանք չեն հակասում սույն պայմանագրի պայմաններին։  
3.4.3 Ապահովել շինմոնտաժային աշխատանքների կատարումը շինարարական նորմերին, կանոններին ու տեխնիկական պայմաններին համապատասխան, կատարել իր կողմից մոնտաժված սարքավորման (էլեկտրական, ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու, օդափոխիչ և այլն) անհատական փորձարկում, մասնակցել սարքավորման համալիր փորձարկմանը։
3.4.4 Աշխատանքի արդյունքը Պատվիրատուին հանձնելիս նրան հայտնել այն պահանջների և կանոնների մասին, որոնց պահպանումն անհրաժեշտ է Աշխատանքի արդյունքի արդյունավետ և անվտանգ օգտագործման համար, ինչպես նաև տեղեկություններ հաղորդել այդ պահանջները և կանոնները չպահպանելու հնարավոր հետևանքների մասին։
3.4.5 Սույն պայմանագրի 1.3 կետում նշված ժամկետը (ներառյալ օրացուցային գրաֆիկը) խախտելու և Պատվիրատուի կողմից Աշխատանքի կատարման նոր ժամկետ սահմանվելու դեպքում, ապահովել Աշխատանքի կատարումը սահմանված ժամկետում և յուրաքանչյուր ուշացված օրվա համար վճարել սույն պայմանագրի  6.2 կետով նախատեսված տույժը։
3.4.6 Սույն պայմանագրի 3.1.4 կետով նախատեսված հիմքերով սույն պայմանագրի լուծման դեպքում հատուցել Պատվիրատուին պատճառված վնասները և վճարել 6.3 կետով նախատեսված տուգանքը։
3.4.7 Շինարարության օբյեկտի կոնսերվացման անհրաժեշտության ծագման դեպքում` իր միջոցներով կատարել Աշխատանքը դադարեցնելու և շինարարությունը կոնսերվացնելու անհրաժեշտությունից բխող ողջամիտ ծախսերը։
3.4.8 Եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են գալիս թերություններ, ապա Կապալառուն պարտավոր է իր հաշվին, Պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները։ Սույն պայմանագրով երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից ողջ ծավալով աշխատանքն ընդունելու օրվան հաջորդող օրվանից հաշված ---------------- օրը (առնվազն 365 օրացուցային օր)։ Կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաներ և այլն) և օգտագործված նյութերի երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները ներկայացված են սույն պայմանագրի N – Հավելվածում**։ Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են գալիս թերություններ, ապա Կապալառուն պարտավոր է իր հաշվին, պատվիրատուի կողմից սահմանած ողջամիտ ժամկետում, վերացնել թերությունները։
3.4.9  Սույն պայմանագրի կատարման (կանխավճարի) ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին։
** Եթե կիրառելի է
4. Աշխատանքի հանձնման և ընդունման կարգը
4.1 Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կապալառուի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն, Հավելված N 4) ստորագրմամբ։
Աշխատանքի կատարման պահից _____ աշխատանքային օրվա ընթացքում Կապալառուն Պատվիրատուին է ներկայացնում այդ աշխատանքների մասին իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության _______ օրինակ։
4.2 Արձանագրությունն ստորագրվում է, եթե կատարված Աշխատանքը համապատասխանում է պայմանագրի պայմաններին։ Հակառակ դեպքում պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, արձանագրություն չի ստորագրվում և Պատվիրատուն`
1) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար պայմանագրով նախատեսված միջոցները.
2) Կապալառուի նկատմամբ կիրառում է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ։
4.3 Աշխատանքի կամ սույն պայմանագրի օրացուցային գրաֆիկով նախատեսված առանձին տեսակի աշխատանքների, փուլերի և ծավալների արդյունքները նախագծանախահաշվային փաստաթղթերին չհամապատասխանելու դեպքում կողմերը կազմում են երկկողմ ակտ` թվարկելով թերությունների վերացման համար պահանջվող` կատարման ենթակա լրացուցիչ աշխատանքները և ժամկետները։ Կապալառուն պարտավոր է պայմանագրային գնի սահմաններում, առանց լրացուցիչ վճարի, կատարել անհրաժեշտ աշխատանքներ։
4.4 Պատվիրատուն հանձնման-ընդունման արձանագրությունը ստանալու պահից _____օրյա ժամկետում Կապալառուին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը կամ Աշխատանքը չընդունելու պատճառաբանված մերժումը։
4.5 Աշխատանքն ընդունելիս կիրառվում են նաև հետևյալ պայմանները`
1) պայմանագրի կատարման արդյունքը համարվում է ամբողջությամբ ընդունված պետական կառավարման մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի (այսուհետ` ընդունող հանձնաժողով) կողմից կատարված աշխատանքներն ընդունվելու դեպքում.
2) Կապալառուի կողմից շինարարության ավարտի մասին տեղեկություն ստանալուց հետո Պատվիրատուի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված հանձնաժողով ձևավորելու և կատարված աշխատանքներն ընդունելու համար.
3) մինչև ավարտված շինարարական օբյեկտի ընդունումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման համապատասխան ստեղծված հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստագրում է ավարտված շինարարության օբյեկտը և կազմում օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված ակտը սահմանված կարգով ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանումն ստուգում է ավարտված շինարարական օբյեկտի (կատարված աշխատանքների) համապատասխանությունը պայմանագրի պահանջներին և, եթե կատարված աշխատանքը`
ա. համապատասխանում է պայմանագրի պայմաններին, ապա ստորագրվում է պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավար¬տական արձանագրություն,
բ. չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, ապա արձանագրո¬ւ¬թյուն չի ստորագրվում.
5) մինչև պայմանագրի կատարման արդյունքը ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունն ստո¬րագրելը՝ Պատվիրատուն չի վճարում կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսը,իսկ տարաժամկետ վճարելու դեպքում` վերջին վճարման գումարը, որը չի կարող պակաս լինել կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի 5 տոկոսից։
4.6 Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում Կապալառուի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կապալառուն։
5. Աշխատանքի գինը և վարձատրությունը
5.1 Սույն պայմանագրի ընդհանուր գինը կազմում է -------------- (------------------)  ՀՀ դրամ, որից ---------- (----------------------------------------) Հայաստանի Հանրապետության դրամը` ԱԱՀ-ն։ Գինը ներառում է Կապալառուի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, ընդ որում`
1-ին չափաբաժին  .............. (.....................)  Հայաստանի Հանրապետության դրամ` որից ---------- (-----------------------------)Հայաստանի Հանրապետության դրամը` ԱԱՀ-ն։
------------------------------------------------------------------------------------------------------------------
n-րդ չափաբաժին  .............. (.....................)  Հայաստանի Հանրապետության դրամ` որից ---------- (----------------------------)Հայաստանի Հանրապետության դրամը` ԱԱՀ-ն։
5.1.1*** Պայմանագրի գնից`  ----------- (--------------------------)Հայաստանի Հանրապետության դրամը, Պատվիրատուն փոխանցում է Կապալառուի բանկային հաշվին` որպես կանխավճար։
Կանխավճարի մարումն իրականացվում է  արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով։ Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ։
5.2 Աշխատանքի գինը կայուն է և Կապալառուն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ Պատվիրատուն նվազեցնելու այդ գինը։
5.3 Սույն պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (Կապալառու և (կամ) Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) և (կամ) կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։
5.4 Պատվիրատուն վճարում է Աշխատանքի կամ սույն պայմանագրի օրացուցային գրաֆիկով նախատեսված` առանձին տեսակի աշխատանքների, փուլերի և ծավալների` սույն պայմանագրի 4-րդ բաժնով նախատեսված կարգով ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրամով անկանխիկ` դրամական միջոցները Կապալառուի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձման-ընդունման արձանագրության հիման վրա սույն պայմանագրի N 3 Հավելվածով` վճարման  ժամանակացույցով նախատեսված ամսում (եթե արձանագրությունը կազմվում է տվյալ ամսվա 20-ից հետո, ապա վճարումն իրականացվում է 20 բանկային օրվա ընթացքում), բայց ոչ ավելի, քան նույն հավելվածով` վճարման ժամանակացույցով տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված գումարի չափից։ Եթե ընդունված Աշխատանքի դիմաց վճարելու համար N 3 Հավելվածով տվյալ ժամանակահատվածում նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա վճարումն, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են, սակայն ոչ ուշ քան 2013 թ. դեկտեմբերի 25-ը` պայմանով, եթե Աշխատանքը կատարված է պատշաճ և սույն պայմանագրով սահմանված ժամկետներում կամ Պատվիրատուի համաձայնությամբ` ժամկետից շուտ։
*** Կիրառվում է, եթե պայմանագրով նախատեսվում է կանխավճար։
6. Կողմերի պատասխանատվությունը
6.1 Կապալառուն պատասխանատվություն է կրում Աշխատանքի որակի և սույն պայմանագրի 1.3 կետով (ներառյալ օրացուցային գրաֆիկը) նախատեսված ժամկետի պահպանման համար։
6.2 Սույն պայմանագրով նախատեսված Աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում Կապալառուից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` կատարման ենթակա, սակայն չկատարված Աշխատանքի գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով։
6.3 Սույն պայմանագրի 3.1.3 կետով նախատեսված հիմքերով Պատվիրատուի կողմից Աշխատանքը չընդունվելու, ինչպես նաև 3.1.4 կետով նախատեսված կարգով պայմանագիրը լուծելու դեպքում Կապալառուից գանձվում է տուգանք` սույն պայմանագրի 5.1 կետում նախատեսված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով։
6.4 Սույն պայմանագրի 6.2 և 6.3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը հաշվարկվում և հաշվանցվում են  Կապալառուին վճարվող գումարների հետ։
6.5 Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 5.4 կետով նախատեսված ժամկետների խախտման համար Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված  գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով։
6.6 Սույն պայամանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
6.7 Տույժերի և (կամ) տուգանքների վճարումը կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելուց։
7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը  չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
8.1 Այն դեպքում, երբ <<Գնումների մասին>> ՀՀ օրենքով նախատեսված կարգով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության և (կամ) վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, Կապալառուն ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ Կապալառուին հաղթող ճանաչելու (ընտրելու) մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվի¬րատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կապալառուի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կապալառուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև լուծումը գնման պայմանագրի կատարմամբ Պատվիրատուի ստացածով։
8.2 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը։
Սույն պայմանագրից ծագած` կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Սույն պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության։
8.3 Սույն պայմանագրի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։
8.4 Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը։
Արգելվում է պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող աշխատանքների ծավալների կամ ձեռք բերվող գնման առարկաների միավորի գնի  կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման։
Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
**** Եթե ենթակապալի միջոցով իրականացվում է պայմանագրի ավելի քան քսանհինգ տոկոսը, ապա`
1) պայմանագրի կատարման ընթացքում ենթակապալառուի փոփոխությունն իրականացվում է Պատվիրատուի համաձայնությամբ.
2) Կապալառուն է պատասխանատվություն կրում ենթակա¬պալառուի պարտավորությունների համար։
Աշխատանքի կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետը լրանալը պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը։
8.5 Պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտա¬վորու-թյունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:
2) պայմանագրով նախատեսված Աշխատանքի շուկայական գների ավելի քան քսան տոկոսով փոփոխման դեպքերի։ Շուկայական գները կորոշվեն և դրանց փոփոխությունը կգնահատվի նախապես համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության ֆինանս¬ների նախարարության հետ, որի վերաբերյալ կկնքվի լրացուցիչ համաձայնագիր։
8.6 ****Սույն պայմանագիրը կնքվում է ընդհանուր`_____ՀՀ դրամ արժեքով, սակայն քանի որ նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է` Աշխատանքի մնացած մասը կկատարվի հաջորդող տարիներին միջոցներ նախատեսվելու դեպքում` լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով: Աշխատանքի կատարման համար տվյալ տարվան հաջորդող տարում միջոցներ չնախատեսվելու դեպքում,  այդ մասով պայմանագիրը կլուծվի:
8.7 Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։
8.8 Սույն պայմանագիրը կազմված է ____ էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։ Սույն պայմանագրի N 1, N 2, N 3 և N 4  հավելվածները, համարվում են պայմանագրի անբաժանելի մասը։
8.9 Սույն պայմանագրի հետ կապված  հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։
****Սույն կետը կարող է նախատեսվել պայմանագրի նախագծով, եթե կիրառելի է:
9. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Պատվիրատու
<<Պատվիրատուի հասցեն>>
<<Պատվիրատուի բանկը>>
Հ/Հ ------------------------
---------------------------------
(ստորագրություն)
Կ.Տ Կապալառու
<<Կապալառուի հասցեն>>
<<Կապալառուի բանկը>>
Հ/Հ ------------------------
-------------------------------
(ստորագրություն)
Կ.Տ
Անհրաժեշտության դեպքում պայմանագրում կարող են ներառվել ՀՀ օրենսդրությանը չհակասող դրույթներ։
Հավելված թիվ 1
<<           >>                                20   թ.
կնքված աշխատանքների կատարման
թիվ <<Պայմանագրի ծածկագիրը>> գնման պայմանագրի
ԾԱՎԱԼԱԹԵՐԹ-ՆԱԽԱՀԱՇԻՎ
<<Գյումրի քաղաքի փողոցների երթևեկելի մասում, ասֆալտբետոնե ծածկույթներում առաջացած ճեղքերի բիտումով ճեղքալցման աշխատանքների>> կատարման
Չափաբաժինը Փողոցի անվանումը Չափման միավորը Քանակը Միավորի գին Գումար
1 Երևանյան խճուղի գ/մ 4200
Տերյան փողոց գ/մ 1500
Հաղթանակի պողոտա գ/մ 1200
Սայաթ-Նովա փողոց գ/մ 1500
Հայուհու հրապարակ գ/մ 2000
Խրիմյան Հայրիկ փողոց գ/մ 2500
Թբիլիսյան խճուղի գ/մ 1000
Ալեք Մանուկյան փողոց գ/մ 1000
Տիգրան Մեծ պողոտա գ/մ 1500
Ղանդիլյան փողոց գ/մ 800
Գորկու փողոց գ/մ 800
Խաղաղության օղակ գ/մ 1200
Գ. Նժդեհի փողոց գ/մ 1200
Գ. Նժդեհի հրապարակ գ/մ 500
Վ. Սարգսյան փողոց գ/մ 1700
Շիրակացի փողոց գ/մ 1200
Խորենացի փողոց գ/մ 500
Ազնավուրի հրապարակ գ/մ 500
Շառա-Տալյան փողոց գ/մ 100
Օզանյան փողոց գ/մ 500
Ղարսի խճուղի գ/մ 500
Տեր-Գաբրիելյան փողոց գ/մ 200
Ղարիբջանյան փողոց գ/մ 300
Նալբանդյան փողոց գ/մ 100
Շահումյան փողոց գ/մ 400
Լալայան փողոց գ/մ 300
Տիգրանյան փողոց գ/մ 100
Խանջյան փողոց գ/մ 300
Բարոնյան փողոց գ/մ 100
Պռոշյան փողոց գ/մ 50
Ընդամենը 27750
Շահույթ
Ընդամենը
ԱԱՀ
Ընդհանուրը
Պատվիրատու
<<Պատվիրատուի հասցեն>>
<<Պատվիրատուի բանկը>>
Հ/Հ ------------------------
---------------------------------
(ստորագրություն)
Կ.Տ Կապալառու
<<Կապալառուի հասցե>>
<<Կապալառուի բանկը>>
Հ/Հ ------------------------
-------------------------------
(ստորագրություն)
Կ.Տ
Հավելված թիվ 1.1
<<        >>                       2013 թ.
կնքված աշխատանքների կատարման
թիվ <<Պայմանագրի ծածկագիրը>> գնման պայմանագրի
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
<<Գյումրի քաղաքի փողոցների երթևեկելի մասում, ասֆալտբետոնե ծածկույթներում առաջացած ճեղքերի բիտումով ճեղքալցման աշխատանքների>> կատարման
1. Ճեղքերի մաքրում կեղտից և փոշուց
2. Ճեղքերի չորացում
3. Հեղուկ բիտումով հատակի և պատերի քսապատում
4. Ճեղքերի լցում բիտումով
5. Մանր ֆրակցիոն ավազի շաղում
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Կապալառուն պարտավոր է ապահովել շինարարության ժամանակ օգտագործվող շինարարական նյութերի որակը հաստատող փաստաթղթեր և դրանց համապատասխանությունը ստանդարտներին, տեխնիկական ու այլ նորմատիվային պահանջներին:
2. Կապալառուն կատարողական ակտերի հետ միասին ներկայացնում է կատարված աշխատանքների ուրվագծային քարտեզը:
Պատվիրատու
<<Պատվիրատուի հասցեն>>
<<Պատվիրատուի բանկը>>
Հ/Հ ------------------------
---------------------------------
(ստորագրություն)
Կ.Տ Կապալառու
<<Կապալառուի հասցե>>
<<Կապալառուի բանկը>>
Հ/Հ ------------------------
-------------------------------
(ստորագրություն)
Կ.Տ
Հավելված թիվ 2
<<           >>                                20   թ.
կնքված աշխատանքների կատարման
թիվ << ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>   գնման պայմանագրի
ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
<<Աշխատանքների անվանումը>> աշխատանքների կատարման
N ը/կ Կապալառուի կողմից կատարվելիք աշխատանքների առանձին տեսակների
անվանումներ Ծավալը
( ՀՀ դրամ) Աշխատանքների  կատարման ժամկետը
Սկիզբը Ավարտը
1 Պայմանագրի կնքման օրվանից 30 սեպտեմբերի 2013թ
2
3
4
5
...
ԸՆԴԱՄԵՆԸ
Պատվիրատու
<<Պատվիրատուի հասցեն>>
<<Պատվիրատուի բանկը>>
Հ/Հ ------------------------
---------------------------------
(ստորագրություն)
Կ.Տ Կապալառու
<<Կապալառուի հասցեն>>
<<Կապալառուի բանկը>>
Հ/Հ ------------------------
-------------------------------
(ստորագրություն)
Կ.Տ
Հավելված թիվ 3
<<           >>                                20   թ.
կնքված աշխատանքների կատարման
թիվ << ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>> գնման պայմանագրի
ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ*
ՀՀ դրամ
N
Աշխատանքների անվանումը Նախատեսվում է ֆինանսավորել 2013թ` ըստ ամիսների` ընդ որում
դեկտեմբեր Ընդամենը
Տարի
1. <<Գյումրի քաղաքի փողոցների երթևեկելի մասում, ասֆալտբետոնե ծածկույթներում առաջացած ճեղքերի բիտումով ճեղքալցման աշխատանքներ>>
100%
100%
*Վճարման ենթակա գումարները ներկայացված են աճողական կարգով
Պատվիրատու
<<Պատվիրատուի հասցեն>>
<<Պատվիրատուի բանկը>>
Հ/Հ ------------------------
---------------------------------
(ստորագրություն)
Կ.Տ Կապալառու
<<Կապալառուի հասցեն>>
<<Կապալառուի բանկը>>
Հ/Հ ------------------------
-------------------------------
(ստորագրություն)
Կ.Տ
Հավելված թիվ 4
<<           >>                                20   թ.
կնքված աշխատանքների կատարման
թիվ << ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>> գնման պայմանագրի
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ___
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
<<          >> <<                             >> 20   թ.
Պայմանագրի  անվանումը`  --------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պայմանագրի  կնքման  ամսաթիվը`   <<              >> <<                                >> 20   թ.
Պայմանագրի համարը`                                           .
Պատվիրատուն` ի դեմս                                    և կապալառու` ի դեմս                                                   , հիմք ընդունելով վերոհիշյալ պայմանագրի կատարման վերաբերյալ <<     >> <<                  >> 20   թ. կազմված տեխնիկական հսկողության հանձնաժողովի (պատասխանատու ստորաբաժանման) N______  եզրակացությունը, այն մասին, որ պայմանագրով նախատեսված` ստորև նշված աշխատանքները (այսուհետև` աշխատանքներ) համապատասխանում են պայմանագրով ամրագրված նախագծանախահաշվային փաստաթղթերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Կապալառուն <<    >> <<               >> 20   թ–ից <<     >> <<               >> 20   թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները
Կատարված աշխատանքների
համառոտ նկարագիրը Կատարված աշխատանքների քանակական ցուցանիշները Աշխատանքների կատարման ժամկետը Վճարման ենթակա գումարը
(հազար ՀՀ դրամ) Վճարման ժամկետը
(ըստ ժամանակա-ցույցի)
Ընդամենը ------------- ------------- ----------
Վերոհիշյալ աշխատանքների կատարման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են։
Հավելված 7
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>> ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
ՏՈւԺԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅՈւՆ << ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>
ք. Երևան <<       >> _____________ 20   թ.
<<Մասնակցի անվանումը>>-ն, ի դեմս Ընկերության տնօրեն -----------յանի, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա` (այսուհետև` Ընկերություն), սույնով միակողմանի սահմանում է հետևյալ տուժանքի համաձայնությունը.
1. Համաձայնության առարկան
1.1 Հաշվի առնելով, որ Ընկերությունը մասնակցում է <<Պատվիրատուի անվանումը>> (այսուհետ` <<Պատվիրատու>>) կողմից կազմակերպված` <<Գնման առարկայի անվանում>> ձեռքբերման <<---ՊԸԱՇՁԲ---/--->> ծածկագրով պարզեցված ընթացակարգին (այսուհետև` ընթացակարգ), պետք է ներկայացնի հայտի ապահովում և  ընթացակարգին մասնակցելուց բխող պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Ընկերությունը սահմանում է իր հետևյալ պատասխանատվությունը.
1.1.1 <<Պատվիրատու>>-ի կողմից կազմակերպված <<Գնման առարկայի անվանում>> ձեռքբերման <<---ՊԸԱՇՁԲ---/--->> ծածկագրով ընթացակարգին Ընկերության մասնակցելուց բխող` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ և պարզեցված ընթացակարգի հրավերով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ընկերությունը Պատվիրատուին վճարում է տուժանք` -------------- (----------------------------------------------տառերով---------------------------------------------------) ՀՀ դրամի չափով։
1.1.2 <<Պատվիրատու>>-ն իրավունք ունի Ընկերության կողմից սույն համաձայնության 1.1.1 կետում նշված պարտավորություների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում նշված գումարի գանձման պահանջ ներկայացնել Ընկերությանը, որն Ընկերությունը անվերապահորեն կկատարի նման պահանջ ստանալու օրվանից 5 բանկային օրվա ընթացքում։
1.1.3 Ընկերությունն իրավունք է վերապահում <<Պատվիրատու>>-ին, առանց նախնական պահանջ ներկայացնելու, անվիճելի և անառարկելի կարգով գանձել համապատասխան գումար, սույն համաձայնության 1.1.1 կետում նշված գումարի սահմաններում, Ընկերությանը սպասարկող <<Ընկերությանը սպասարկող բանկի անվանումը>> բանկում կամ Ընկերությանը սպասարկող ցանկացած այլ բանկում բացված` Ընկերության ցանկացած  հաշվից։ Սույնով <<Մասնակցի անվանումը>>-ն հանձնարարում է <<Ընկերությանը սպասարկող բանկի անվանումը>> բանկին, ինչպես նաև իրեն սպասարկող բոլոր բանկերին, սույն համաձայնության գործողության ամբողջ ժամկետի ընթացքում <<Պատվիրատուի նավանումը>> առաջին իսկ պահանջով և հետագա բոլոր պահանջներով տուժանքի մասին սույն համաձայնության հիման վրա Ընկերության բանկային հաշիվներից անակցեպտ (անվիճելի)  կարգով գանձել պահանջվող գումարը։
2. Այլ պայմաններ
2.1 Տուժանքի սույն համաձայնությունն ուժի մեջ է մտնում Ընկերության կողմից ստորագրման և կնքման պահից և վավեր է մինչև Օրենքին համապատասխան պայմանագրի կնքումը, Մասնակցի կողմից հայտի հետ վերցնելը, հայտի մերժումը կամ սույն ընթացակարգը չկայացած հայտարարվելը։
2.2 Սույն համաձայնությունը չի կարող վաղաժամկետ դադարել, Ընկերության կողմից հետ կանչվել, փոփոխվել կամ այլ կերպ դադարել առանց <<Պատվիրատուի անվանումը>>-ի գրավոր համաձայնության։
2.3 Սույն Համաձայնության կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։
Ընկերության հասցեն, բանկային վավերապայմանները
<<Մասնակցի անվանումը>>,
<<Մասնակցի հասցեն>>
<<Ընկերությանը սպասարկող բանկի անվանումը>>
հ/հ ----------------
տնօրեն           -------
---------------------------------
(ստորագրություն)
գլխ. հաշվապահ         -------
---------------------------------
(ստորագրություն)
Կ.Տ
Հավելված 8
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>> ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
ՏՈւԺԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅՈւՆ N << ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>>
ք. Երևան <<         >> _____________ 20   թ.
<<Մասնակցի անվանումը>>, ի դեմս Ընկերության տնօրեն` <<Ընկերության տնօրենի անուն ազգանունը>>, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա` (այսուհետև` Ընկերություն), սույնով միակողմանի սահմանում է հետևյալ տուժանքի համաձայնությունը.
1. Համաձայնության առարկան
1.1 Հաշվի առնելով, որ Ընկերությունը մասնակցում է <<Պատվիրատուի անվանումը>> (այսուհետ` Պատվիրատու) կողմից կազմակերպված` <<Գնման առարկայի անվանումը>> ձեռքբերման <<---ՊԸԱՇՁԲ---/--->> ծածկագրով պարզեցված ընթացակարգին, պետք է ներկայացնի պայամանագրի կատարման ապահովում և սույն ընթացակարգի արդյունքում կնքվելիք գնման պայմանագրով Ընկերության ստանձնած պարտավորությունների պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովելու նպատակով Ընկերությունը սահմանում է իր հետևյալ պատասխանատվությունը.
1.1.1 Պատվիրատուի կողմից կազմակերպված <<Գնման առարկայի անվանումը>> ձեռքբերման N ՊԸԱՇՁԲ----/--- գնման պայմանագրից բխող պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու կամ հրաժարվելու, ինչպես նաև գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Ընկերությունը Պատվիրատուին վճարում է տուժանք` ---------------------թվերով-------------------- (------------------------------տառերով-----------------------------) ՀՀ դրամի չափով։
1.1.2 Պատվիրատուն իրավունք ունի Ընկերության կողմից սույն համաձայնության 1.1.1 կետում նշված պարտավորություների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում նշված գումարի գանձման պահանջ ներկայացնել Ընկերությանը, որը Ընկերությունը անվերապահորեն կկատարի նման պահանջ ստանալու օրվանից 5 բանկային օրվա ընթացքում։
1.1.3 Ընկերությունն իրավունք է վերապահում Պատվիրատուն, առանց նախնական պահանջ ներկայացնելու, անվիճելի և անառարկելի կարգով գանձել համապատասխան գումար, սույն համաձայնության 1.1.1 կետում նշված գումարի սահմաններում, Ընկերությանը սպասարկող <<Մասնակցի բանկի անվանումը>> կամ Ընկերությանը սպասարկող ցանկացած այլ բանկում բացված` Ընկերության ցանկացած հաշվից։ Սույնով <<Մասնակցի անվանումը>>, հանձնարարում է <<Մասնակցի բանկի անվանումը>>-ին, ինչպես նաև իրեն սպասարկող բոլոր բանկերին, սույն համաձայնության գործողության ամբողջ ժամկետի ընթացքում <<Պատվիրատուի անվանումը>> առաջին իսկ պահանջով և հետագա բոլոր պահանջներով տուժանքի մասին սույն համաձայնության հիման վրա Ընկերության բանկային հաշիվներից անակցեպտ (անվիճելի)  կարգով գանձել պահանջվող գումարը։
2. Այլ պայմաններ
2.1 Տուժանքի սույն համաձայնությունն ուժի մեջ է մտնում Ընկերության կողմից ստորագրման և կնքման պահից և գործում է մինչև 20  թ.                           -ի       -ը ներառյալ։
2.2 Սույն համաձայնությունը չի կարող վաղաժամկետ դադարել, Ընկերության կողմից հետ կանչվել, փոփոխվել կամ այլ կերպ դադարել առանց Պատվիրատուի գրավոր համաձայնության։
2.3 Սույն Համաձայնության կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։
Ընկերության հասցեն, բանկային վավերապայմանները
<<Մասնակցի անվանումը>>
<<Մասնակցի հասցեն>>
<<Մասնակցի բանկի անվանումը>>
Հ/Հ
ՀՎՀՀ
տնօրեն` --------------------------------
(ստորագրություն)
գլխ. հաշվապահ`    -----------------------------
(ստորագրություն)
Կ.Տ
Հավելված 9
<< ԳՔՊԸԱՇՁԲ-25/13>> ծածկագրով
պարզեցված ընթացակարգի հրավերի
ԵՐԱՇԽԻՔ N __________
1. Սույն երաշխիքը (այսուհետ` երաշխիք) հանդիսանում է ______________________________
(անունը, ազգանունը կամ անվանումը)
(այսուհետ` բենեֆիցիար) և _______________________ (այսուհետ` պրինցիպալ) միջև
(անունը, ազգանունը կամ անվանումը)
__________________ կնքված N ______________ պայմանագրից բխող պրինցիպալի
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)          (պայմանագրի համարը)
պարտավորությունների (այսուհետ` երաշխավորված պարտավորություններ) կատարման ապահովում։
2. Երաշխիքով ____________________________(այսուհետ` երաշխիք տվող անձ)
(երաշխիք տվող բանկ, այլ վարկային հաստատություն
կամ ապահովագրական կազմակերպություն)
անվերապահորեն պարտավորվում է բենեֆիցիարի` սույն երաշխիքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված պահանջով (այսուհետ` պահանջ) բենեֆիցիարին վճարել
____________ (_____________) ________________________ (այսուհետ`
(գումարը՝ թվերով) (գումարը՝ տառերով)         (դրամ կամ այլ արժույթ)
երաշխիքի գումար)` պահանջն ստանալուց հետո _____________ (_______________)
(օրերը` թվերով)        (օրերը` տառերով)
աշխատանքային օրվա ընթացքում։ Վճարումը կատարվում է բենեֆիցիարի
____________________________ բանկում բացված
(բանկի անվանումը) __________________________
(բանկային հաշվի համարը)
բանկային հաշվին փոխանցման միջոցով։
3. Սույն երաշխիքն անհետկանչելի է։
4. Սույն երաշխիքից բխող բենեֆիցիարի` երաշխիքի գումարի վճարումը պահանջելու իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի երաշխիք տվող անձի գրավոր համաձայնության դեպքում։
5. Երաշխիքը գործում է ________________ մինչև ______________ ներառյալ։
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը) (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
6. Բենեֆիցիարը պահանջը ներկայացնում է երաշխիք տվող անձին գրավոր ձևով։ Պահանջին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) _____________________________________________________________
2) _____________________________________________________________
3) _____________________________________________________________։
7. Երաշխիք տվող անձը բենեֆիցիարի կողմից ներկայացված
պահանջը և կից փաստաթղթերն ստանալուց հետո առավելագույնը
__________ (______________)
(օրերը` թվերով) (օրերը` տառերով)
աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված պահանջը և կից փաստաթղթերը` սույն երաշխիքի պայմաններին դրանց համապատասխանությունը պարզելու համար։
8. Այն դեպքում, երբ բենեֆիցիարը ներկայացրել է սույն երաշխիքի պայմաններին համապատասխանող պահանջ և կից փաստաթղթեր, իսկ երաշխիք տվող անձը երաշխիքով սահմանված ժամկետում չի վճարում երաշխիքի գումարն ամբողջությամբ, ապա բենեֆիցիարն իրավունք ունի երաշխիք տվող անձի բանկից պահանջելու երաշխիք տվող անձի հաշվից իրեն վճարել երաշխիքի գումարը` ներկայացնելով սույն երաշխիքի իր օրինակը։
9. Այն դեպքում, երբ բենեֆիցիարը ներկայացրել է սույն երաշխիքի պայմաններին համապատասխանող պահանջ և կից փաստաթղթեր, իսկ երաշխիք տվող անձը երաշխիքով սահմանված ժամկետում չի վճարում երաշխիքի գումարն ամբողջությամբ, այդ թվում` երբ բենեֆիցիարի կողմից սույն երաշխիքի 8-րդ կետում ամրագրված իր իրավունքից օգտվելու դեպքում` երաշխիք տվող անձի բանկային հաշվում առկա չեն բավարար միջոցներ, ապա երաշխիք տվող անձը, իր պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար բենեֆիցիարին վճարում է տուժանք՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար՝ _______ չափով։ Ընդ որում, երաշխիքի գումարի վճարման իր պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար երաշխիք տվող անձի պատասխանատվությունը չի սահմանափակվում երաշխիքի գումարով։
10. Երաշխիք տվող անձը մերժում է բենեֆիցիարի պահանջը, եթե`
1) պահանջը կամ կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն երաշխիքի պայմաններին.
2) պահանջը ներկայացվել է երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո։
11. Երաշխիք տվող անձը պահանջը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան նույն աշխատանքային օրը, մերժման մասին տեղեկացնում է բենեֆիցիարին։
12. Սույն երաշխիքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները։
13. Սույն երաշխիքի կապակցությամբ ծագող վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Գործադիր տնօրեն _______________________
Գլխավոր հաշվապահ _____________________
_____________________________
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)