Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Սույն թվականի մարտի 24-ին` ժամը 14:00-ին, իրականացվելու է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի Հաղթանակի պողոտայի, Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների, Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների, Տերյան ու Նալբանդյան փողոցների վերականգնում բաղադրիչների՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից մշակված Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների շուրջ քննարկումը: Քննարկման ընթացքում կներկայացվեննախագծով նախատեսված շինարարական աշխատանքների շրջանակը, շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցությունների մեղմացման միջոցառումները, ինչպես նաև բողոքների ներկայացման մեխանիզմը: Հանրային քննարկմանը կմասնակցեն նախագծող կազմակերպության, ծրագիրը իրականացնող կազմակերպության և համայնքապետարանի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալունախագծին, շրջակա միջավայրի և սոցիալական սպասվող ազդեցություններին, հնարավորություն կունենաք բարձրաձայնելու Ձեզ հուզող հարցերը: Ենթածրագրի շրջանակներում մշակված Բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններին և ենթածրագրին վերաբերող այլ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ Հայաստանի տարածքային զարգացման պաշտոնական վեբ կայքում(www.atdf.am):

Բեռնել փաստաթուղթ