Home Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հ Ր Ա Վ Ե Ր

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2022 թվականի մայիսի 17-ին ժամը 14:30-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):

Քննարկման հարցը՝

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Շիրակացու փողոց N 162 հասցեի շենքը («Ճերմակ հիվանդանոց») վարձակալության տրամադրելու և շենքի շահագործման նպատակով ներկայացված ծրագրերը քննարկելու վերաբերյալ»

(Զեկուցող՝ Աշոտ Կուրղինյան, Արա Սարոյան, Ռոբերտ Դարբինյան)

Ծրագիր 1 «Կուրղինյան էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոն»

(Զեկուցող՝ Աշոտ Կուրղինյան)

Ծրագիր 2 «Հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների մատուցում»,

(Զեկուցող՝ Արա Սարոյան)

Ծրագիր 3 ««ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ» ընկերության կողմից բժշկական ծառայությունների մատուցում»

(Զեկուցող՝ «ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ» ընկերության տնօրեն
Ռաֆայել Ներսիսյանի լիազորած անձ Ռոբերտ Դարբինյան)

Բեռնել փաստաթղթերը