Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, «Կումայրի» պատմամշակութային արգելոց–թանգարանի տարածքում գտնվող, պատմության մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող և հուշարձանի կարգավիճակ ունեցող շինություններում ցանկացած ներքին և արտաքին հարդարման, ինչպես նաև շինարարական աշխատանքներ կարելի է իրականացնել միայն համապատասխան թույլտվության հիման վրա, ինչն ամրագրված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով, իսկ օրենքի պահանջները խախտողները կենթարկվեն պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ի գիտություն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154–րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված արարք իրականացնողների նկատմամբ կկիրառվի վարչական տույժ՝ մեկ միլիոն ՀՀ դրամի չափով։

Հուշարձան շենքերի ցանկին կարող եք ծանոթանալ կից ներկայացված փաստաթղթում.