Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

ԻՐԱԶԵԿՈՒՄ

հանրային հավաք անցկացնելու մասին

Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանրային հավաք (այսուհետ՝ հավաք) անցկացնելու համար կազմակերպիչը զրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ միևչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների։
Ելնելով վերոգրյալից և պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, իևչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով՛ իրազեկում ենք, որ «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» կուսակցությունը 2021 թվականի հունիսի 17-ին ժամը 17։00֊ից 19։00–ն կազմակերպում է երթ Կենտրոնական հրապարակից մինչև Թատերական հրապարակ։ Երթի մասնակիցները պաստառներով, դրոշներով և ընտրական կոչեր ու հայտարարություններ հնչեցնելով երթով անցնելու են փողոցի երկայնքով հասնելով Թատերական հրապարակ, որտեղ երթը ավարտվելու է։ Նախատեսվում է նաև նույն օրը ժամը 19:00-ից 22։00֊ն իրականացնել նախընտրական քարոզարշավին նվիրված միջոցառում ՀՀ Գյումրի քաղաքի թատերական հրապարակի շրջակայքում։

Բեռնել փաստաթուղթը