Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի համաձայն սկսած 2020 թվականից` Գյումրի համայնքի վարչական տարածքում իրականացվում է թափառող շների ստերջացման ծրագիր: Ծրագիրն իրենից ներկայացնում է կենդանիների բռնում, ստերիլիզացում և բաց թողնում: Գործընթացի իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Ա/Ձ Արմինե Եղիկյանը («My Vet» անասնաբուժական կլինիկա):

Թափառող շների վնասազերծման համար ահազանգերի դեպքում զանգահարեք հիշյալ հեռախոսահամարով՝ +374 98 36 34 38:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 օրենքում 23.10.2019թ. կատարված լրացումների համաձայն` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկ ամսից մինչև 3 տարի ժամկետով