Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Գյումրու քաղաքապետարանի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համատեղ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրն արդեն ընթացքում է: Ծրագրում ընդգրկված Կոմիտաս, Ջիվանի, Աբովյան, Ղորղանյան, Վարպետաց փողոցների, Երևանյան խճուղու, Մուշ 2 թաղամասին մոտեցնեղ ճանապարհի, Գարեգին Նժդեհ, Տիգրան Մեծ պողոտաների, Սայաթ Նովա փողոցի, Հայուհու հրապարակի, Վազգեն Սարգսյան, Գերցեն փողոցների, Շառլ Ազնավուրի հրապարակի վերականգնման աշխատանքների վերաբերյալ ազդակիր համայնքների ունեցած ցանկացած մտահոգություն, բողոք կամ մեկնաբանություն պետք է բանավոր կամ գրավոր տարբերակով ներկայացվի ծրագիրն իրականացնող սուբյեկտին (Գյումրու համայնքապետարան), և 30- օրյա ժամկետում հարցին ընթացք կտրվի:

Կից ներկայացնում ենք hանրային և պաշտոնական բողոքի ձևերը, որոնք կարող եք լրացնել և ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար ՝ թեմայի դաշտում նշելով՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ»- հանրային բողոք/պաշտոնական բողոք կամ ներկայացնել ավանդական նամակի տեսքով՝ Գյումրու համայնքապետարան, Արմեն Հովհաննիսյանին, ք. Գյումրի, Վարդանանց 1, հեռ.՝ +374/312/22224: Հանրային բողոքի ձևը կարող են լրացնել այն անձինք կամ կազմակերպություններն, ովքեր տնտեսապես, սոցիալապես կամ առողջական տեսանկյունից ազդեցության են ենթարկվում ծրագրի իրականացման ընթացքում, իսկ պաշտոնական բողոքի ձևը՝ այն մարդկանց խմբերը, ովքեր ըստ իրենց մանդատի ներգրավված են ծրագրի փաստաթղթերի մշակման գործընթացում:

Բեռնել բողոքի ձևերը՝  հանրային բողոքի ձև , պաշտոնական բողոքի ձև