Գլխավոր էջ Գյումրի համայնք Աշխատակազմ

 

Jlavyan_Lena

Սուրեն Սեպուհի Ջանոյան


Ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 30-ին՝ Լենինականում (Գյումրի), ծառայողի ընտանիքում: 

1981-1991 թվականներին սովորել և ավարտել է Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը:: 

2001-2006թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Տերնոպոլի ժողովրդական տնտեսագիտության համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:  

2003 թ.-ի փետրվարի 3-ից աշխատանքի է անցել «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ: 2008թ.-ի հունվարի 1-ից նույն ընկերությունում նշանակվել է մատակարարման և առաքման բաժնի վարիչ:  

2015թ.-ի դեկտեմբերի ամսից մինչև 2016թ.-ի նոյեմբեր ամիսը աշխատել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 

2017թ.-ից-2021թթ եղել է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բյուջեի և եկամուտների հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:  

2021-2023թ.-ի դեկտեմբեր ամիսը՝ համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ ժ/պ: 

2024 թվականի հունվարի 3-ից՝ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ 

Ամուսնացած է, ունի 2 երեխա,4 թոռ: