Home Գյումրի համայնք Աշխատակազմ

 

def_stuff

Սուլթանյան Հայկ Գարեգինի


Ծնվել է 1958 թվականին՝ Լենինականում

1981 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը՝ գերազանցության դիպլոմով

1981-1989թթ.-ն աշխատաել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (ներկայիս ՀՊՃՀ) մասնաճյուղի ֆիզիկայի ամբիոնում որպես լաբորանտ և դասախոս

1989-1993թթ.–ին աշխատել է «Բալատոն» գիշերօթիկ միջ․ դպրոցում որպես փոխտնօրեն

1993-1994 թթ․–ին աշխատել է Շիրակի շրջանի ժողկրթբաժնում որպես առաջին կարգի մասնագետ

1994-1996 թթ․–ին աշխատել է Գյումրու քաղաքային ժողկրթբաժնում որպես առաջին կարգի մասնագետ

1996-1998 թթ.-ին աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Շիրակի մարզային տարածքային տեսչության պետ։

1998 թ․–ին ԿԳ նախարարության Համաշխարհային բանկի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ստացել է «Դպրոցի տնօրենը որպես կառավարող և ղեկավար» տնօրենների վերապատրաստման դասընթացի դասախոսի որակավորում։Եղել է ԿԳՆ-ի կողմից կազմակերպված տնօրենների վերապատրաստման դասընթացների ծրագրի մշական աշխատանքային խմբի անդամ։

1999 թ․–ից աշխատել է «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի» (TFAD), «Շեն» բարեգործական ՀԿ-ի «Համայնքների զարգացում» ծրագրի Շիրակի մարզային գրասենյակում

2007-2012 թթ․–ին աշխատել է «Գյումրի–գարեջուր» ՍՊԸ–ի լաբորատորիայի վարիչ

2012-2014 թթ–ին աշխատել է Գյումրու քաղաքապետարանում և զբաղեցրել «Քաղաքացիների դիմումների,առաջարկությունների և ընդունելության բաժնի» պետի ժ/պ-ի ծրագրերի և վերլությության բաժնի պետի և կրթության բաժնի պետի պաշտոնները

2019-2021թթ.-ը զբաղեցրել է Գյումրի համայնքի ղեկավար տեղակալի պաշտոնը

Ունի տպագրված մի շարք գիտական և գիտամեթոդական աշխատանքների ֆիզիկայի բնագավառում։

Պահեստազորի սպա է, ունի ավագ լեյտենանտի կոչում։

Ամուսնացած է ունի 2 երեխա՝ աղջիկ և տղա։