Գլխավոր էջ Գյումրի համայնք Աշխատակազմ

 

Janoyan_Suren

Սուրեն Սեպուհի Ջանոյան


Ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 30-ին՝ Լենինականում (Գյումրի), ծառայողի ընտանիքում:

1981-1991 թվականներին սովորել և ավարտել է Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը:

2001-2006թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Տերնոպոլի ժողովրդական տնտեսագիտության համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:

2003 թ.-ի փետրվարի 3-ից աշխատանքի է անցել «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ:

2008թ.-ի հունվարի 1-ից նույն ընկերությունում նշանակվել է մատակարարման և առաքման բաժնի վարիչ:

2015թ.-ի դեկտեմբերի ամսից մինչև 2016թ.-ի նոյեմբեր ամիսը աշխատել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2017թ.-ի օգոստոսին նշանակվել է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բյուջեի և եկամուտների հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Ամուսնացած է, ունի 2 երեխա: