Գլխավոր էջ Գյումրի համայնք Աշխատակազմ

 

VilinaEghiazaryan

Գևորգ Սամվելի Գրիգորյան 


Ծնվել է` 17-ը հունվարի 1990թ, քաղաք Գյումրի 

1996-2004թ.-ից սովորել է Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցում  

2004-2006թ.-ին սովորել և ավարտել է Գյումրու «Տեմպ» վարժարանը 

2006-2010թթ․ սովորել է ՀՊՃՀ ԳՄ-ում/բակալավր/ 

2010-2012թթ․ սովորել է ՀՊՃՀ ԳՄ-ում/մագիստրատուրա/ 

2009-2012թթ․ աշխատել է ՀՊՃՀ ԳՄ-ում 2011-2012թթ Շիրակի մարզի CRAFT FOODS ընկերությունում աշխատել է որպես արտադրատեսականու վաճառքի պատասխանատու 

2012-2013թթ աշխատել է Գյումրու քաղաքապետարանում որպես Ծրագրերի և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ 

2014-ից-2018թթ աշխատել է «Գազպրոմ Արմենիա» Տրանս գազ ՍՊԸ-ում որպես Գյումրու տեղամասի ավագ կարգավար 

2019թ.-ից առ այսօր «Գյումրին առանց տնակների հիմնադրամ»-ի տնօրենն է 

2019թ Հուլիս-սեպտեմբեր 21-ը միավորելով 8753 ՀՀ քաղաքացի, իրականացվել է խճանկարի վաճառք և Puzzel-ի հավաքում, որի արդյունքում ձեռք է բերվել երկու բնակարան` գյումրեցի անօթևան ընտանիքների համար 

2020թ մարտ ամսից մինչև օգոստոս- պարենային ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ նախաձեռնության անդամ է եղել 

COVID 19 -ի հետևանքների վերացման և խնդիրների լուծման ծրագրերի համակարգող 2020թ-ի Սեպտեմբերի 28-ից ձևավորված «Ես Արցախն եմ . Շիրակ» նախաձեռնության ղեկավար՝ թ 30 դպրոցում ձևավորված առաջնագծի համար առաջին անհրաժեշտության ապրանքների հավաքագրման և դրանց Արցախի Հանրապետություն տեղափոխման գործընթացի պատասխանատու-կոորդինատոր: Պատերազմի ավարտից հետո Արցախից Շիրակի մարզ ներգաղթած քաղաքացիներին պարենով, հագուսով և այլ տեսակի կենցաղային իրերով աջակցման նախաձեռնության պատասխանատու, ինչպես նաև` Շիրակի մարզում ժամանակավորապես բնակվող արցախցիների տվյալների հավաքագրման միջոցառման կորդինատոր, պատերազմի հետևանքով վիրավորում ստացած, մահացած և գերևարված զինվորականների ընտանիքներին աջակցության տրամադրման միջոցառման մասնակից-կորդինատոր։ 

Ամուսնացած է, ունի 2 զավակ