Մեխակ Ղազարյան
Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 12 -ին, Լենինականում:
1974 - 84 թթ. սովորել է Րաֆֆու անվան թիվ 32 դպրոցում:
1980 թվականից զբաղվել է բռնցքամարտով:
1984 - 1988 թթ. սովորել և ավարտել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզ. դաստիարակության ֆակուլտետը:
1986 թ. հանդիսացել է «Բարի կամքի» խաղերի հաղթող:
1987 թ., 1988 թ., 1990 թ. ԽՍՀՄ-ի բռցքամարտի առաջնության, ԽՍՀՄ-ի սպարտակիադայի հաղթողն է:
1987 թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաղթողն է:
1988 թ. Սեուլում կայացած Օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր է:
1990 թ. «Բարի կամքի» մրցաշարի մրցանակակիր է:
1993 թ.Եվրոպայի առաջնության մրցանակակիր է:
1996 թ. Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերի մասնակից:
1997 թ. հիմնադրել է Գյումրու քաղաքապետարանի բռնցքամարտի մարզադպրոցը, որի տնօրենն է հանդիսացել մինչև 2012 թ. հոկտեմբեր ամիսը:
2012 թ. հոկտեմբերից ՀՀ Շիրակի մարզի Գյումու քաղաքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, իսկ 2013 թ. օգոստոս ամսից` նույն բաժնի պետը :
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: