Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսենին
Քաղաքացի Արմեն Ներսիսյանի 2013 թվականի մայիսի 9-ի ժամը 1430-1730 ընկած ժամանակահատվածում Գյումրու թատերական հրապարակում հանրային հավաք կազմակերպելու իրազեկումն ընդունվել է ի գիտություն:
Սիրելի գյումրեցիներ, 14 տարվա ընդմիջումից հետո մեր քաղաքի թիմը` մեր սիրելի «Շիրակը», դարձավ Հայաստանի չեմպիոն, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորին:
Նաեւ «Շիրակի» տղաների շնորհիվ է, որ մենք կարող ենք վստահ ասել, որ, Գյումրին եղել եվ մնում է Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքը: Մեր մեծերը սահմանել են մի նշաձող , որից ցածր մենք իջնելու իրավունք չունենք , եվ «Շիրակը» գյումրեցիներին հատուկ պատվախնդրությամբ եվ թասիբով ապացուցեց, որ ինքը Գյումրու լավագույն մարզական ու մշակութային ավանդույթների շարունակողն է:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հաշվետվությունը
Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Միջազգայնորեն նշվող այս տոնը կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատավորների իրավունքների պաշտպանությանը: Մեր երբեմնի ծաղկուն և աշխատավորի քաղաքի համբավ ունեցող Գյումրին 88 ի երկրաշարժից, ապա նաև տնտեսական ճգնաժամի հետևանքով բազում զրկանքներ կրեց և կորցրեց իր տնտեսական հզորությունները:
Page 111 of 118