Գլխավոր էջ Information Center News ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ «DEEM COMMUNICATION» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հունիսի 14-ին Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը հանդիպեց «Deem Communication» ներկայացուցիչների հետ: Ռուբեն Սանոյանը ողջունելով հյուրերին, իր խոսքում կարևորեց «Deem Communication» -ի կողմից իրականացված ծրագրերը, ապա հետաքրքրվեց առաջիկա ծրագրի ընթացքի և հետագա անելիքների մասին: «Deem Communication»-ը ծրագրում է Գյումրիում իրականացնել «Խելացի գոտի» նախագիծը, որը միտված է քաղաքի զարգացմանը: «Deem Communication»-ն այս տարվա մայիս ամսին անցկացրել է «Խելացի գոտի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում, որի նպատակն է եղել լսել ամենատարբեր մասնագետների գնահատականը և գաղափարները, գտնել ծրագրի պոտենցիալ աջակիցների՝ թե փորձագիտական, թե ֆինանսական ուղղություններով և ձեռք բերել համագործակցության նախնական պայմանավորվածություններ: