Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՁԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

Գյումրին անցնում է երթևեկության շրջանաձև կազմակերպման: Գյումրու Վարդանանց հրպարակում արդեն իրականացվել է այդ կարգով կազմակերպվող երթևեկությանը համապատասխան գծանշումներ: Իրականացվող փոփոխությունների, երթևկության կազմակերպման, գծանշումների և մի շարք հարցերի մասին հունիսի 11-ին լրագրողների հետ խոսեցին Գյումրու քաղաքապետարանի «Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի» պետ Կնյազ Մանասյանը և ՀՀ ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի հետաքննության տեսուչ Արմեն Պողոսյանը: Կ.Մանասյանը խոսեց գծանշումների մասով իրականացվող աշխատանքների, կատարվող փոփոխությունների մասին, միաժամանակ ընդգծելով՝ մինչ 2017 թվականը Հանրապետությունում գործել է մի կարգ, համաձայն որի շրջանաձև երթևեկության տրանսպորտային միջոցների վարորդները ճանապարհը զիջելեն են շրջանաձև երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցներին, իսկ ներկայումս կատարվել են որոշակի փոփոխություններ: Ճանապարհային ոստիկանության տեսուչ Ա. Պողոսյանը ներկայացրեց շրջանաձև երթևեկության կարգի մանրամասները. -Շրջանաձև երթևեկությամբ առավելություն է տրվում շրջանաձև երթևեկություն կատարողին և շրջանաձև երթևեկության համար նախատեսված տարածքը լքողին: Այսինքն՝ հարակից տարածքներից, փողոցներից շրջանաձև երթևեկություն մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկություն կատարող և շրջանաձև երթևեկության համար նախատեսված տարածքը լքող տրանսպորտային միջոցներին: Տեղեկացնում ենք, որ Գյումրիում շրջանաձև երթևեկության կարգավորման սկզբունքին են անցնում Գյումրու Վարդանանց, Կայարանամերձ և Շառլ Ազնավուրի հրապարակները-ավելացրեց Ա.Պողոսյանը:

Գյումրիում շրջանաձև երթևեկության կազմակերպման գործընթացը կիրականացվի փուլ առ փուլ և հետագայում այդ կարգով երթևեկություն կկազմակերպվի մյուս հրապարակներում ևս: