Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՄՐՈՒ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Գյումրու Խաչքարերի պուրակում նշվեց Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Տոնի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակներում անցկացվեց հավկիթ կռվեցնելու մրցույթ, անհատ վարպետների աշխատանքների, զատկական պարագաների, ձևավորված հավկիթների, ակլադիսների (դեկորատիվ տիկնիկներ), խաղալիքների, սրբապատկերների, զատկական քաղցրավենիքների` հացերի, բոքոնների, գաթաների, կուլիչների, փախլավաների ցուցադրություն–վաճաոք: Տոնախմբության շրջանակում նշվեց նաև հումորի և ծիծաղի տոնը, որի շրջանակներում անցկացվեց անեկդոտ պատմողների մրցույթ: