Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՏԵՔՍՏԻԼԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՐԶԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ» ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 5-ին  Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Տեքստիլը՝ որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն զարգացման երաշխիք» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում «Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում» ծրագրի օգնությամբ: Միջոցառմանը ներկա էին Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, գործարարներ և այլք: Ռուբեն Սանոյանն իր և քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից ողջունեց ու շնորհավորեց ծրագրի մեկնարկի կապակցությամբ, ապա խոսեց Գյումրու՝ երբեմնի արդյունաբերական հզոր տնտեսության, այս ուղղությամբ ներկայիս հնարավորությունների, զարգացման հեռանկարների մասին: Տեքստիլ զարգացման ծրագիրը հնարավորություն կտա տեքստիլ հատվածի ներկայացուցիչներին Լոռու և Շիրակի մարզերում համատեղ զարգացնել տեքստիլ ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն: Պալատների գոյությաւն ունեցող և նոր մշակվող աջակցության մեխանիզմների և գործիքների միջոցով կտրամադրվի աջակցություն աջակցություն տեխնոլոգիական և տեխնիկական, մարքեթինգի, հաղորդակցության, փորձի փոխանակման և այլ ոլորտներում: