Գլխավոր էջ Information Center News ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ «ԷՄԻԼԻ ԱՐԵԳԱԿ» ԲԱԶՄԱԿԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ

Դեկտեմբերի 19-ին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կենտրոն: Քաղաքապետի այցին կենտրոնի սաները նախապես էին պատրաստվել` բեմադրելով փոքրիկ ներկայացում և պար: Քաղաքապետը ողջունելով բոլորին, շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ, միաժամանակ ընդգծելով, որ մշտապես կանգնած է «Էմիլի արեգակ» կենտրոնի և կենտրոնի սաների կողքին, միաժամանակ ամեն հնարավորն արվելու է այս փոքրիկների բարեկեցության համար: Քաղաքապետարանի կողմից պատրաստված նվերները, միջոցառման ավարտին, կենտրոնի սաներին փոխանցեց Ձմեռ պապը: