Գլխավոր էջ Information Center News ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ԾԵՐԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ

Դեկտեմբերի 22-ին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Գյումրու ծերերի տուն-ինտերնատ: Տուն-ինտերնատի բնակիչների համար օրն առանձնացավ տոնական բարձր տրամադրությամբ, երգով ու պարով: Քաղաքապետը ողջունելով ներկաներին, շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ, ապա ընդգծեց, որ տուն-ինտերնատի բնակիչներն ու նրանց առնչվող բոլոր հարցերը մշտապես իր ուշադրության կենտրոնում են և ամեն հնարավորն արվելու է նրանց առօրյան առավել հարմարավետ դարձնելու համար: Տուն-ինտերնատի բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին ուշադրության և վերաբերմունքի համար: