Գլխավոր էջ Information Center News ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ «ԹՌՉՈՒՆՅԱՆ ՏՈՒՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ-ՄԱՆԿԱՏՈՒՆ

Դեկտեմբերի 25-ին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն: Կենտրոնի սաներին ողջունելու և գալիք տոները շնորհավորելու էին եկել նաև Ձմեռ պապը, Ձյունանուշը: Կենտրոնի սաները հյուրերին ողջունեցին երգ ու պարով՝ տոնական տրամադրություն փոխանցելով ներկաներին: Քաղաքապետը ողջունելով բոլորին, շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ: Քաղաքապետն իր խոսքում նշեց, տարբեր ոլորտներում կենտրոնի սաների գրանցած հաջողությունները ուրախացնող են և պաևտավորեցնող: «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնա Սիմոնայանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց քաղաքապետին՝ մշտապես իրենց աջակցելու և իր ուշադրության կենտրոնում պահելու համար: