Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 16-ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի առանցքում Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հ.Շիրազի փողոցի վերակառուցման աշխատանքներն էին: Խորհրդակցությանը ներկա էր ՀՀ կառավարությանն անընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, բոլոր այն կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն վերը նշված փողոցի վերակառուցման աշխատանքներին: Հանդիպման ընթացքում մասնակիցները խոսեցին տվյալ փողոցում իրականացվելիք աշխատանքների մեկնարկի, ենթակառույցների անելիքների և մի շարք այլ հարցերի մասին: Բարձրացված յուրաքանչյուր հարցի, ըստ ոլորտային աշխատանքի, պատասխանեցին ու պարտավորություններ ստանձնեցին պատասխանատուները: