Գլխավոր էջ Information Center News ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ «ՄԻՍՍ ԱՐՄԵՆԻԱ» 2017 ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ 24 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ

Սեպտեմբերի 11-ին  «Միսս Արմենիա» 2017 գեղեցկության մրցույթի 24 մասնակիցների ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Գյումրին մրցույթում ներկայացնում է Էդուարդա Բաղդասարյանը, ով ևս ներկա էր հանդիպմանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց գեղեցկուհիների այցը Գյումրի, ապա խոսեց ու ներկայացրեց Գյումրին իր պատմությամբ ու մշակույթով, ապա անդրադարձավ Գյումրիում իրականացվող ծրագրերին: Քաղաքապետն իր խոսքում հույս հայտնեց, որ այս մրցույթում ևս Գյումրին պատվով կներկայանա: Գեղեցկության մրցույթի գյումրեցի մասնակից Էդուարդա Բաղդասարյանը ևս ողջունեց աղջիկների այցն իր հարազատ քաղաք, ապա բարի ընթացք մաղթեք նրանցից յուրաքանչյուրին: Քաղաքապետի հետ ունեցած հանդիպումից հետո գեղեցկուհիները շրջեցին քաղաքում՝ ծանոթացան քաղաքի պատմամշակութային արժեքներին: Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները՝ այս օրերին աղջիկներին փորձելու են ներկայացնել Հայաստանի տեսարժան վայրերը, որի մեկնարկը տրվեց հենց Գյումրիից: Նշենք, որ «Միսս Արմենիա» 2017 գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հաղթող աղջիկը հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթում։ Մրցույթը կազմակերպվել և անցկացվում է «Միսս Արմենիա համահայկական հիմնադրամ»-ը՝ հովանավորությամբ՝ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների: