Գլխավոր էջ Information Center News Սամվել Բալասանյանն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչին

Սամվել Բալասանյանն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչին

Thursday, 22 November 2012 04:00

Ողջունելով հյուրին՝ Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց 1918թ ից գործող ընկերակցության գործունեությունը Սփյուռքում և Հայաստանում, մասնավորապես մատնանշելով աղետի գոտում տարիներ շարունակովող ցուցաբերվող օգնություները և կրթամշակութային ծրագրերը:

Հարութ Ներսեսսյանն իր հերթին շնորհավորեց Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր գործունեություն: Այնուհետև կողմերը անցան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը, որոնք վերաբերում էին ընկերակցության ունեցած և արդեն նախատեսված ծրագրերին՝ կապված քաղաքում բարեգործական, կրթամշակույթային, սպորտային և առողջապահության ոլորտներին: Սամվել Բալասանյանը մասնավորապես նշեց, որ պատրաստ է խորապես քննարկել առաջարկները և քաղաքապետարանի հնարավորությունների շրջանակներում աջակցել դրանց իրագործմանը՝ առանձնահատուկ շեշտը դնելով մշակույթի զարգացման անհրաժեշտության վրա: Հանդիպման ընթացքում շոշափվեցին այլ հարցեր ևս: