Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՇԻՐԱԿԱՑԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

Օգոստոսի 3-ին  Գյումրու Շիրակացի փողոցում բացվեց խաղահրապարակ, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը և այլք: Քաղաքապետը ողջունեց թաղամասի բնակիչներին՝ շնորհավորելով նոր խաղահրապարակի բացման առթիվ: Թաղամասի բնակիչներին քաղաքապետը հորդորեց՝ այսուհետ առավել հետևողական լինել տարածքի պահպանման հարցում: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց, ամեն միջոց ներդրվել է թաղի երեխաների առօրյայի կազմակերպման համար, որին իր աջակցությունն է ունեցել նաև ԱՄՆ-ում բնակվող ծնունդով գյումրեցի Արսեն Սադատիերովը: Բնակիչներն իրենց հերթին ողջունելով քաղաքապետին, շնորհակալություն հայտնեցին խաղահրապարակի կառուցման համար, ընդգծելով դրա կարևորությունը թաղամասի երեխաների համար: