Գլխավոր էջ Information Center News ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՄՐՈՒ ԼԵՎՈՆ ՄԱԴՈՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ

Հուլիսի 27-ին տեղի ունեցավ Գյումրու Լևոն Մադոյան փողոցի՝ Գորկու փողոցից Տերյան փողոց ձգվող հատվածի բացումը: Քաղաքապետը շնորհավորեց բնակիչներին, խնդրեց պահպանել փողոցի հարակից տարածքների մաքրությունը, միաժամանակ խոստանալով, հնարավորությունների առկայության դեպքում անդրադառնալ փողոցի այն հատվածին, որը Գորկի փողոցը կապում է Տիգրան Մեծ փողոցին: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց, որ փողոցի այս հատվածի բարեկարգմամբ ու շահագործմամբ բեռնաթափվում է Մուսայելյան փողոցը, Հաղթանակի պողոտան, ինչը կարևոր նշանակություն ունի քաղաքի երթևեկության համար: Լ.Մադոյան փողոցի բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին, միաժամանակ հույս հայտնելով, որ փողոցների բարեկարգումը կկրի շարունակական բնույթ: