Գլխավոր էջ Information Center News «ՌՈՒԲԻ ԼԱԲՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Հուլիսի 7-ին, Գյումրու Տեխնոլոգիական ընկերությունում տեղի ունեցավ «Ռուբի լաբս» ընկերության պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Որի ընթացքում ներկայացվեց ծրագրերն ու կիրառվող տեխնոլոգիաները: Քաղաքապետն իր խոսքում շնորհավորեց հիմնադիրներին ՝ կարևորելով նոր աշխատատեղերի ստեղծումը Գյումրիում: Քաղաքապետն իր խոսքում նաև նշեց, որ բոլորիս խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի պոտենցիալ ունեցող երիտասարդները մնան և գործունեություն ծավալեն Գյումրիում: