Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՋՈՒԴԻԹ ՄԱՐԳԱՐԵԹ ՖԱՐՆՈՒՈՐԹԻՆ

Հուլիսի 4-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Քաղաքապետը ողջունեց դեսպանի այցը Գյումրի, ապա ներկայացրեց Գյումրու պատմությունը, մշակույթը, սպորտային նվաճումները և այլն: Դեսպանն իր հերթին ողջունեց քաղաքապետին, խոսեց իր այցի նպատակի մասին, ապա կիսվեց տպավորություններով: