Գլխավոր էջ Information Center News ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԵԿՆԵՑԻՆ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

Հուլիսի 2-ին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից, ամառային առաջին զորակոչի մեկնարկով, հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեցին Գյումրեցի նորակոչիկները: Այդ առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, այլ պաշտոնյաներ ու զինվորականներ: Քաղաքապետը ողջունելով նորակոչիկներին, նրանց ծնողներին ու հարազատներին՝ տղաներին մաղթեց բարի ծառայություն և բարի վերադարձ: Քաղաքապետն իր խոսքում նշեց, մշտապես հպարտացել է գյումրեցիներով և այսօր էլ մեծ հպարտությամբ եկել է տղաներին ճանապարհելու: Քաղաքապետը տղաներին հորդորեց չվախենալ, քանզի այսօր նրանց ուսերին է դրվելու հայրենիքի սահմանների պաշտպանության բարդ ու պատասխանատու գործը: