Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ երեխաներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Սիրելի փոքրիկներ, դուք եք մեր վաղվա օրվա կրողներն ու հայենիքի ապագան կերտողները, ուստի մեզանից յուրաքնչյուրի պարտքն է ստեղծել բարեկեցիկ պայմաններ ձեր պայծառ ու անհոգ կյանքի համար: Երեխաների պաշտպանությունը, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը բոլոր ժամանակներում կարևոր տեղ են զբաղեցրել հայկական իրականության մեջ և օրն այս ևս մեկ առիթ է պատասխանատվության առավել մեծ զգացումով համախմբվել վերը նշված և բազմաթիվ այլ հարցերի լուծման շուրջ:
Սիրելի՛ փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ ցանկանալով ձեզ անհոգ և լուսավոր մանկություն, խաղաղ երկինք և անսպառ ժպիտներ: Թող դուք մշտապես շրջապատված լինեք անսահման սիրով ու ջերմությամբ:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան