Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Դարեր շարունակ հայ ժողովուրդը պայքարել է պետականություն, ազատ և անկախ երկրում ապրելու համար, ինչին կարողացել է հասնել 1918 թվականին: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովուրդն իր անկոտրում կամքով, անձնական նվիրվածությամբ, համախմբվածությամբ կարողացավ դիմակայել թշնամուն դեմ՝ փրկելով պատմական հայրենիքն ու իր ապագան: Ստեղծվելով պատմականբարդ ու դժվարին պայմաններում` Հայաստանի Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատևել կարճ, բայց կարևորագույն ժամանակահատված:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հերոսական ժողովրդին Հայաստանին Առաջին Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթելով բոլորիդ անկոտրում կամք, քաջառողջություն և նորանոր նվաճումներ:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան