Գլխավոր էջ Information Center News ԳՅՈԻՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍՅԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7 - Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
There are no translations available.

Սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ մայրության և գեղեցկության տոնի առիթով: Գարնանային այս հրաշալի տոնը, ևս մեկ առիթ է մեր երախտիքի խոսքը հղելու ձեզ:
Սիրելի կանայք, լինելով հայ ընտանիքի ամուր հենասյունը, ապագա սերունդների հայեցի դաստիարակողն ու ավանդույթների կրողը՝ մերօրյա դժվարին պայմաններում դուք ձեր ամուր կամքի դրսևորմամբ, լավատեսությամբ և հոգատարությամբ մշտապես կարողանում եք մեզ մղել նորանոր ձեռքբերումների:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ այս հիասքանչ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան ջերմության, անսահման սեր և ժպիտներ:
Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան