Գլխավոր էջ Information Center News Նոյեմբերի 5-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում նշվեց Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի 20-ամյակը

Նոյեմբերի 5-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում նշվեց Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի 20-ամյակը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց ֆեդերացիայի 20-ամյակի կապացությամբ: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց՝ Գյումրին մշտապես աչքի է ընկել իր մարզիկ մարզիչներով, տվել Օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ տարբեր սպորտաձևերում և իրավամբ վաստակել Սպորտի մայրաքաղաք անունը: Հաշվի առնելով ըմբշամատրտում ներդրած ավանդը, բազամյա արդյունավետ աշխատանքային գործունեությունը, վաստակած հեղինակությունը՝ Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Ըմբշամարտում ներդրած ավանդի և արդյունավետ աշխատանքային գործունեության համար Գյումրու քաղաքապետի պատվոգրերով պարգևատրվեցին նաև մի խումբ մարզիչներ: